Ռեգարթրոն կենսաբանական ակտիվ հավելում է, որը պարունակում է 2 կապսուլայում
• Գլյուկոզամին սուլֆատ 2 NaCl - 1000 մգ
• Բոսվելլիա Սերրատա (բոսվելաթթու 65%) – 200 մգ
• Կոլլագեն II տիպ հիդրոլիզացված – 80 մգ
• Նատրիումի հիալուրոնատ – 60 մգ
Գլյւոկոզամին սուլֆատ
Գլյուկոզամինն իր ացետիլացված ձևով մտնում է որոշ գլիկոզամինոգլիկանների (օրինակ՝ հիալուրոնաթթվի և կերատան սուլֆատի) կազմության մեջ, որոնք հանդիսանում են հոդային աճառներում, միջողնաշարային սկավառակներում և սինովիալ հեղուկներում պարունակվող պրոտեոգլիկանների բաղադրիչ: Գլյուկոզամինը կարող է կայունացվել քիմիական մոդիֆիկացիաների միջոցով և օգտագործվել որպես դեղամիջոց կամ սննդային հավելում: Այն Եվրոպայում հաստատվել է օստեոարթրիտի բուժման համար՝ որպես աճառների և հոդերի առողջությունը խթանող, իսկ ԱՄՆ-ում վաճառվում է որպես սննդային հավելում առանց դեղատոմսի: Գլյուկոզամինի տարբեր միացություններ են փորձարկվել, այդ թվում՝ գլյուկոզամին սուլֆատը և գլյուկոզամինի հիդրոքլորիդը: In vitro և in vivo հետազոտությունները բացահայտել են գլյուկոզամինի ազդեցության մեխանիզմները հոդային հյուսվածքների վրա (աճառ, սինովյալ թաղանթ և ենթաաճառային ոսկոր) և հիմնավորել դրա արդյունավետությունը՝ ցուցադրելով բարձր կոնցենտրացիաների դեպքում կառուցվածքը փոփոխող և հակաբորբոքային ազդեցությունները: Ֆարմակոկինետիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գլյուկոզամինը հեշտությամբ ներծծվում է, սակայն բուժման ներկայիս չափաբաժինների դեպքում (օրինակ՝ 1500 մգ/օր) դրա կոնցենտրացիան հազիվ է հասնում պլազմայում և հյուսվածքներում անհրաժեշտ թերապևտիկ կոնցենտրացիային: Գլյուկոզամինի սիմպտոմատիկ ազդեցության տիրույթը մեծապես տարբերվում է՝ կախված օգտագործվող դեղաձևից և կլինիկական փորձարկումների որակից: Գլյուկոզամինն ընդհանուր առմամբ, անվտանգ է, և չնայած կան մտահոգություններ որոշ դեղամիջոցների հնարավոր ալերգիկ և այլ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, մինչ այժմ որևէ լուրջ անբարենպաստ ազդեցություն չի արձանագրվել: [1]
Բոսվելլիա Սերրատա
Բոսվելաթթուն Բոսվելլիա սերրատայի ակտիվ բաղադրիչն է։ Այն նշանակալի դեղաբանական ակտիվություն է ցուցաբերել այնպիսի բորբոքային հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, քրոնիկ բրոնխիտը, ասթման և աղիների քրոնիկ բորբոքային հիվանդությունները (խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն)։ [2]
Որպես օստեոարթրոզի բուժման ժամանակ կիրառվող հակաբորբոքային դեղամիջոց, Բոսվելլիայի արդյունավետությունը հաստատվել է բազմաթիվ կլինիկական փորձարկումների ժամանակ: 2003 թվականից ի վեր բազմաթիվ փորձարկումներ ուսումնասիրել են Բոսվելլիայի և դրա մզվածքների կիրառումը օստեոարթրոզի բուժման ժամանակ: Միևնույն ժամանակ, վերջին ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությունները (RCT) գնահատել են Բեսվելլիայի և դրա էքստրակտի օգուտներն ու կողմնակի ազդեցությունները օստեոարթրոզի ժամանակ: [3]
Կոլլագեն II տիպ հիդրոլիզացված
Կոլագենը՝ արտաբջջային մատրիքսի սպիտակուց է, որն ունի բազմաթիվ կիրառություններ դեղագործության, բժշկության, սննդի և կոսմետիկայի ոլորտներում: Վերջին տասնամյակների ընթացքում կոլագենի աղբյուրների, արդյունահանման տեխնիկայի, կառուցվածքի և հատկությունների մասին գիտելիքների ավելացումը նպաստել է կոլագենի վրա հիմնված միացությունների և հյուսվածքային ինժեներիայի համար կենսանյութերի մշակման ավելացմանը: Կոլագենային միացությունները կարևոր դեր են խաղում առողջության տեսանկյունից, հատկապես ծերացող մարդկանց համար: Այս հոդվածում ներկայացված են կոլագենի բուժական ազդեցությունները տարբեր հիվանդությունների վերաբերյալ արված կլինիկական հետազոտություններում, ներառյալ մաշկի ռեգեներացիան, ոսկրային արատները, սարկոպենիան, վերքերի լավացումը, ատամնաբուժական պաթոլոգիաները, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը, օստեոարթրիտը և ռևմատոիդ արթրիտը: Բացի այդ, քննարկվել են այդ հիվանդությունների կապերը։ Այս հիվանդությունների միջև կապը կարող է բացատրվել կոլագենի անբավարարությամբ, և կոլագենով բուժումը կարող է լավ ընտրության միջոց լինել, երբ հիվանդն ունի այս հիվանդությունների մեկից ավելի համակցում, ներառյալ COVID-19-ը: Այսպիսով կարող ենք գալ եզրահանգման, որ կոլագեն պարունակող միջոցներն օգտակար են համակցված հիվանդությունների բուժման և բարդությունների կանխարգելման համար: [4]
Հիդրոլիզացված կոլագենը՝ հյուսվածքների կողմից հեշտությամբ յուրացվող ձև է, որն օգտագործվում է ճկուն հոդերի և մաշկի երիտասարդության պահպանման համար: Հիդրոլիզացված կոլագենն ունի ավելի բարձր լուծելիություն՝ համեմատած բնական կոլագենի հետ, և հիդրոլիզացված կոլագենի անջատումն ավելի պարզ է: [5]
Նատրիումի հիալուրոնատ
Մաշկի ծերացման կանխարգելման նպատակով օգտագործվող օրալ հավելումների կիրառումը տարեցտարի աճում է: Հիալուրոնաթթուն այս տեսանկյունից խոստումնալից միջոց է, քանի որ այն հյուսվածքներում ջուր պահող հիմնական միացությունն է: Հետազոտություններից մեկի ժամանակ գնահատվել է օրալ հիալուրոնաթթվի ազդեցությունը մաշկի խոնավության, առաձգականության, կոշտության և կնճիռների վրա։ [6]
Նատրիումի հիալուրոնատը հիալուրոնաթթվի նատրիումական աղն է՝ գլիկոզամինոգլիկան, որը հայտնաբերվում է շարակցական հյուսվածքի տարբեր ձևերում: Նատրիումի հիալուրոնատը գործում է որպես հյուսվածքային քսանյութ և ենթադրվում է, որ կարևոր դեր է խաղում հարակից հյուսվածքների միջև փոխազդեցության կարգավորման գործում: Ջրում ձևավորում է մածուցիկ լուծույթ։ Բարձր մածուցիկությամբ է պայմանավորված վերջինիս դերը հյուսվածքների (իռիս, ցանցաթաղանթ) և բջջային շերտերի (եղջերաթաղանթ, էնդոթելի և էպիթելի) պաշտպանության գործում։ [7]
References
[1] Henrotin Y, Mobasheri A, Marty M. Is there any scientific evidence for the use of glucosamine in the management of human osteoarthritis? Arthritis Res Ther. 2012 Jan 30;14(1):201. doi: 10.1186/ar3657. PMID: 22293240; PMCID: PMC3392795.
[2] Singh GB, Atal CK. Pharmacology of an extract of salai guggal ex-Boswellia serrata, a new non-steroidal anti-inflammatory agent. Agents Actions. 1986;18:407–441. doi: 10.1007/BF01965005.
[3] Yu G, Xiang W, Zhang T, Zeng L, Yang K, Li J. Effectiveness of Boswellia and Boswellia extract for osteoarthritis patients: a systematic review and meta-analysis. BMC Complement Med Ther. 2020 Jul 17;20(1):225. doi: 10.1186/s12906-020-02985-6. PMID: 32680575; PMCID: PMC7368679.
[4] León-López A, Morales-Peñaloza A, Martínez-Juárez VM, Vargas-Torres A, Zeugolis DI, Aguirre-Álvarez G. Hydrolyzed Collagen-Sources and Applications. Molecules. 2019 Nov 7;24(22):4031. doi: 10.3390/molecules24224031. PMID: 31703345; PMCID: PMC6891674.
[5] Wang H. A Review of the Effects of Collagen Treatment in Clinical Studies. Polymers (Basel). 2021 Nov 9;13(22):3868. doi: 10.3390/polym13223868. PMID: 34833168; PMCID: PMC8620403.
[6] Göllner I, Voss W, von Hehn U, Kammerer S. Ingestion of an Oral Hyaluronan Solution Improves Skin Hydration, Wrinkle Reduction, Elasticity, and Skin Roughness: Results of a Clinical Study. J Evid Based Complementary Altern Med. 2017 Oct;22(4):816-823. doi: 10.1177/2156587217743640. Epub 2017 Dec 4. PMID: 29228816; PMCID: PMC5871318.
[7] Boucher WS, Letourneau R, Huang M, Kempuraj D, Green M, Sant GR, Theoharides TC (January 2002). "Intravesical sodium hyaluronate inhibits the rat urinary mast cell mediator increase triggered by acute immobilization stress". The Journal of Urology.