PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ԴԵՆՏՈՎԵԳ

Նկարագրություն

«ԴԵՆՏՈՎԵԳ»-ը կոմպլեքս միջոց է, որի ակտիվ բաղադրիչներն ունեն հակաբորբոքային, հակասեպտիկ և տտպող ազդեցություն:

Բաղադրությունն ընտրվել է այնպես, որ ազդեցություն ցուցաբերվի բերանի խոռոչի միկրոօրգանիզմների տարբեր խմբերի վրա։

Բաղադրություն՝

Ջուր, գլիցերին, կաղնու կեղևի էքստրակտ, եղեսպակի տերևի էքստրակտ, երիցուկի ծաղկի էքստրակտ, ուրցի խոտաբույսի էքստրակտ, հազարատերևի էքստրակտ, էթիլային սպիրտ, մեթիլպարաբեն, անանուխի տերևի էքստրակտ, պրոպիլպարաբեն

Արտաքին տեսք՝ մուգ շագանակագույն լուծույթ՝ կանաչադեղնավուն երանգով, հաճելի համ՝ անանուխի թույլ բույրով։

Կիրառման ոլորտը. Բերանի խոռոչի հիգիենայի հեղուկ միջոցը, պատրաստված բուսական էքստրակտների հիման վրա, նախատեսված է բերանի խոռոչի խնամքի համար։ Կիրառվում է ուտելուց հետո կամ ընթացքում:

Մանրամասն տեղեկություն բաղադրիչների վերաբերյալ․

Երիցուկի ծաղկի էքստրակտ

Այն ունի հակաբորբոքային, հեմոստատիկ, հակասեպտիկ, մեղմ տտպող, ցավազրկող և հանգստացնող ազդեցություն:

Հազարատերևի էքստրակտ

Պարունակում է պոլիֆենոլային միացություններ (ֆլավոնոիդներ, կումարիններ և դաբաղանյութեր), որոնք ունեն մանրէասպան, տտիպ և հակաբորբոքային ազդեցություն։

Անանուխի տերևի էքստրակտ

Չափազանց արդյունավետ է անաէրոբ բակտերիաների դեմ, որոնք գոյություն ունեն ցածր թթվածնային միջավայրում (օրինակ՝ բերանի խոռոչում) և կարող են լնդերի հիվանդության պատճառ դառնալ, ինչպես նաև կանխում է բերանի տհաճ հոտը:

Կաղնու կեղևի էքստրակտ

Տանինների բարձր պարունակության շնորհիվ կաղնու կեղևի էքստրակտն ունի տտիպ և հակաբորբոքային ազդեցություն։

Ուրցի խոտաբույսի էքստրակտ

Ունի մանրէասպան հատկություն։

Եղեսպակի տերևի էքստրակտ

Եղեսպակի տերևի ակտիվ նյութերն ունեն ախտահանող, հակաբորբոքային, տտպող, հեմոստատիկ, փափկեցնող և տոնիկ ազդեցություն։

Նախազգուշացումներ. չօգտագործել բաղադրիչների նկատմամբ գերզգայունության դեպքում, ցուցված չէ  երեխաներին  մինչև 14 տարեկան,  կուլ չտալ, պահպանել երեխաներից հեռու վայրում:

Օգտագործման կարգ. օգտագործել լուծույթը բերանի խոռոչը ողողելու համար։ Կրկնել օրը 3 անգամ՝ 10 մլ-ից։ Դոզավորման համար օգտագործել փաթեթում ներառված չափիչ բաժակը: Օգտագործել ուտելուց  կամ ատամները լվանալուց հետո և ըստ անհրաժեշտության։ Օգտագործելուց առաջ թափահարել։

Պահպանման պայմաններ․ պահել արևի ուղիղ ճառագայթներից և երեխաներին անհասանելի վայրում, 5°C-ից ոչ ցածր և 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։

Պահպանման ժամկետ՝ 24 ամիս։

Ծավալ՝ 100 մլ։

Բերանի խոռոչի հիգիենիկ միջոց «ԴԵՆՏՈՎԵԳ»։

Արտադրող. «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ, ՀՀ 0802, Արարատի մարզ, ք․ Մասիս, փ. Հրանտ Վարդանյան, 22։

Արտադրված է «ՊՐԻՄՈՒՍ ՄԵԴ» ՍՊԸ-ի պատվերով և վերահսկողությամբ։

Սպառողների պահանջները ընդունող կազմակերպություն. «ՊՐԻՄՈՒՍ ՄԵԴ» ՍՊԸ, , 0070, Հայաստան, Երևան, փ. Նար-Դոս 75/126, հեռ. +374 44 11 11 07, primusmed@mail.ru, primusmed.am

PRIMUS MED
Հետաքրքրված եմ
Զանգահարեք