• Բաղադրությունը․ ակտիվ բաղադրիչ՝ Լ-մեթիլֆոլատ 400մկգ։ Օժանդակ նյութեր` լուդիպրես, միկրոբյուրեղային ցելյուլոզա, մագնեզիումի ստեարատ:
• Թողարկման ձև․ 30 հաբ, յուրաքանչյուրը 250 մգ։
• Կիրառման ոլորտ․ որպես կենսաբանական ակտիվ հավելում – ֆոլաթթվի ավելի հեշտ յուրացվող ձևի՝ L-մեթիլֆոլատի հավելյալ աղբյուր։
• Կիրառման ցուցումներ․ ֆոլաթթվի անբավարարություն, հղիության պլանավորում, հղիության առաջին եռամսյակ։
• Ընդունման կարգ․ Մեծահասակներին՝ 1 հաբ օրը 1 անգամ։ Ընդունումից առաջ խորհրդակցել բժշկի հետ։
• Հակացուցումներ․ բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն։
• Էներգետիկ արժեքը․ 1 պատիճում և 100գ-ում համապատասխանաբար՝ 0.481 կկալ, 2.014 կՋ և 2.3 կկալ, 806 կՋ։
• Սննդային արժեքը․ 1 պատիճում և 100 գ-ում համապատասխանաբար՝ ածխաջրեր՝ 0.11328 գ և 45․3 գ, սպիտակուցներ՝ 0.00118 գ և 0.472 գ։
• Պահպանման պայմաններ․ պահպանել արևի ուղիղ ճառագայթներից, երեխաների համար անհասանելի տեղում, չոր և 25 0 C ցածր ջերմաստիճանային պայմաններում։
• Պիտանելիության ժամկետ․ 3 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա։
• Լրացուցիչ տեղեկատվություն․ Արտադրող՝ «ՆOԿԻ» Հայ-Ամերիկա-Գերմանական Համատեղ Դեղագործական Ձեռնարկություն ՍՊԸ, 0703, ՀՀ, Նոր Խարբերդ Արտաշատի խճ․ 24։ Արտադրված է «ՊՐԻՄՈՒՍ ՄԵԴ» ՍՊԸ պատվերով և հսկողությամբ, 0070, ՀՀ, ք․Երևան Նար-Դոս 75/126, հեռ․ +37444111107, primusmed@mail.ru, primusmed.am
Սպառողների պահանջներն ընդունող կազմակերպություն․ «ՊՐԻՄՈՒՍ ՄԵԴ» ՍՊԸ, 0070, ՀՀ, ք․Երևան Նար-Դոս 75/126, հեռ․ +37444111107, primusmed@mail.ru, primusmed.am
Պետական գրանցման վկայական․AM.01.06.01.003.R.000285.11.23 առ 24․11․2023թ․, ստացող՝ « Պրիմուս Մեդ » ՍՊԸ։