PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ԲԵՖՈՆՍ

Նկարագրություն

• Բաղադրությունը․ ակտիվ բաղադրիչներ՝ վիտամին B 1 (թիամինի հիդրոքլորիդ) 5 մգ, վիտամին B 2 (ռիբոֆլավին) 6մգ , վիտամին B 3 (նիկոտինաթթու) 30 մգ, վիտամին B 5 (կալցիումի D-պանտոտենատ) 10 մգ, վիտամին B 6 (պիրիդօքսին հիդրոքլորիդ) 6 մգ, վիտամին B 7 (D-բիոտին) 50 մկգ, վիտամին B 12 (ցիանոկոբալամին) 9 մկգ։
• Թողարկման ձև․ բերանում լուծվող / ծամվող հաբեր (N30) յուրաքանչյուրը 1900 մգ:
• Կիրառման ոլորտ․ որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում` B վիտամինների լրացուցիչ աղբյուր (В 1 , В 2 , В 3 , В 5 , В 6 , В 7 , В 12 ):
• Կիրառման ցուցումներ․ ապահովում է նյարդային համակարգի կայունությունը, նվազեցնում է սթրեսային գործոնների բացասական ազդեցությունը, կարգավորում է ծայրամասային նյարդային
համակարգի գործունեությունը, պահպանում է իմունիտետը և հորմոնալ հավասարակշռությունը, ապահովում է սրտանոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարելավում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը։
• Ընդունման կարգ․ մեծահասակները ընդունել 1 հաբ օրական 1 անգամ: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ ։
• Հակացուցումներ․ անհատական ​​անտանելիություն կենսաբանական ակտիվ հավելման բաղադրիչների նկատմամբ, հղիություն, կրծքով կերակրում։
• Սննդային և էներգետիկ արժեք․ օրական չափաբաժնում - 7.58 կԿալ / 31.8 կՋ; ածխաջրեր 1,83գ, սպիտակուցներ 0,04գ, ճարպեր 0,01գ ։
• Պահպանման պայմաններ․ պահպանել լույսից պաշտպանված վայրերում՝ 25 0 C ցածր ջերմաստիճանային պայմաններում և երեխաների համար անհասանելի տեղում։
• Պիտանելիության ժամկետ․ 2 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա։
• Լրացուցիչ տեղեկատվություն․ Արտադրող՝ «ՆՕԿԻ» ՍՊԸ, 0703, ՀՀ, Նոր Խարբերդ Արտաշատի խճ․24։ Արտադրված է «ՊՐԻՄՈՒՍ ՄԵԴ» ՍՊԸ պատվերով և վերակսկողությամբ, 0070, ՀՀ, ք․Երևան Նար-Դոս 75/126, հեռ․ +37444111107, primusmed@mail.ru, primusmed.am
Սպառողների պահանջներն ընդունող կազմակերպություն․
«ՊՐԻՄՈՒՍ ՄԵԴ» ՍՊԸ, 0070, ՀՀ, ք․Երևան Նար-Դոս 75/126, հեռ․ +37444111107, primusmed@mail.ru, primusmed.am

PRIMUS MED
Հետաքրքրված եմ
Զանգահարեք