Տոնոլիս Պրիմուս
5 800 ֏
11 400 ֏
Ալֆա լիպոյաթթու
SKU: CLIENTCAT-AMVILIP-CD4370
Առկայություն: Առկա է
Ակտիվ բաղադրիչ(ներ):
Տիոկտաթթու
• Բաղադրություն. Ակտիվ բաղադրիչ՝ ալֆա լիպոյաթթու (տիոկտաթթու)-600մգ։
• Թողարկման ձև. պատիճ N30
• Կիրառման ոլորտը. կենսաբանական ակտիվ հավելում` ալֆա լիպոյաթթվի լրացուցիչ աղբյուր:
• Կիրառման ցուցումներ. դիաբետիկ և ալկոհոլային պոլինեյրոպաթիաներ
• Ընդունման կարգ՝ 1 պատիճից օրական 2անգամ։ Հղիներին և մինչև 18տարեկան անձանց նշանակվում է միայն բժշկի կողմից։
• Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ, հղիություն և կրծքով կերակրման ընթացք
• Էներգետիկ և սննդային արժեքը՝ 100գ-ում՝ 0.474 կկալ, 1.95 կՋ
• Պահպանման պայմաններ՝ պահել լույսից և խոնավությունից պաշտպանված վայրում՝ 250C- ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:
• Պիտանելիության ժամկետ՝ 3 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա։
Ալֆա լիպոյաթթու
Կատեգորիա: Սիրտանոթային համակարգ, Աղեստամոքսային համակարգ, Լյարդի պաշտպանություն, Շաքարային դիաբետ
SKU: CLIENTCAT-AMVILIP-CD4370
Առկայություն: Առկա է
Հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է ֆերմենտներին արյան գլյուկոզան վերածել էներգիայի: Տիոկտաթթվի ամենալավ ուսումնասիրված կիրառությունն է: Արդյունավետորեն նվազեցնում է նյարդերի վնասմամբ պայմանավորված ախտանիշները շաքարային դիաբետի ժամանակ (ցավ, այրոց, ծակծկոց և թմրածություն ոտքերում և ձեռքերում): Այս նպատակով այն լայնորեն կիրառվում է որպես դեղամիջոց:
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն կարող է բարելավել բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ՝ օգնելով իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալներից (օքսիդատիվ սթրեսից), ինչպես նաև ունակ է վերականգնել օրգանիզմում սպառված այլ հակաօքսիդանտների, օրինակ՝ վիտամին C-ի և վիտամին E-ի պաշարները:
Կօգնի նվազեցնել վերջույթներում տհաճ ծակծկոցն ու թմրածությունը (հատկապես դիաբետիկների մոտ)՝ պաշտպանելով նյարդային բջիջները վնասվածքներից:
Ներդրում արեք Ձեր առողջության և ակտիվ երկարակեցության մեջ հենց այսօր: Ձեր մարմինը շնորհակալ կլինի Ձեզ: