Լեմիջին
3 500 ֏
3 000 ֏
Կաղնու կեղև, Եղեսպակ, Երիցուկ, Ուրց, Հազարատերև, Անանուխ
SKU: SKU-69sds445996
Առկայություն: Առկա է
• Բաղադրություն. Ակտիվ բաղադրիչ(ներ)․ կաղնու կեղևի էքստրակտ, եղեսպակի տերևի էքստրակտ, երիցուկի ծաղկի էքստրակտ, ուրցի խոտաբույսի էքստրակտ, հազարատերևի էքստրակտ, անանուխի տերևի էքստրակտ,
• Թողարկման ձև․ ապակյա սրվակ 100մլ
• Կիրառման ոլորտ․ բերանի խոռոչի հիգիենայի հեղուկ միջոցը, պատրաստված բուսական էքստրակտների հիման վրա, նախատեսված է բերանի խոռոչի խնամքի համար։
• Կիրառման ցուցումներ․ բերանի խոռոչի և կոկորդի բորբոքային հիվանդություններ, ստոմատիտ, գինգիվիտ, պարադոնտիտ, բերանաբորբ, լարինգիտ, հալիթոզ (բերանի խոռոչի տհաճ հոտ)
• Օգտագործման կարգ. օգտագործել լուծույթը բերանի խոռոչը ողողելու համար։ Կրկնել օրը 3 անգամ՝ 10 մլ-ից։ Դոզավորման համար օգտագործել փաթեթում ներառված չափիչ բաժակը: Օգտագործել ուտելուց կամ ատամները լվանալուց հետո և ըստ անհրաժեշտության։ Օգտագործելուց առաջ թափահարել։
• Հակացուցումներ․ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ
• Պահպանման պայմաններ․ պահել արևի ուղիղ ճառագայթներից և երեխաներին անհասանելի վայրում, 5°C-ից ոչ ցածր և 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։
• Պիտանելիության ժամկետ․ 2 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա
Կաղնու կեղև, Եղեսպակ, Երիցուկ, Ուրց, Հազարատերև, Անանուխ
Կատեգորիա: Այլ
SKU: SKU-69sds445996
Առկայություն: Առկա է
Հարուստ է դաբաղանյութերով։ Ունի վառ արտահայտված տտիպ, հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություն։ Ամրացնում է լնդերը։ Ցուցաբերում է հզոր հականեխիչ (անտիսեպտիկ), հակաբակտերիալ և հակավիրուսային ազդեցություն։ Հանգստացնում է լորձաթաղանթի բորբոքումները։ Ունի մեղմացնող, հակաբորբոքային և վերքամոքիչ (վերականգնող) ազդեցություն, իջեցնում է լնդերի այտուցվածությունը։ Օժտված է արյունականգ, հակաբակտերիալ և ցավազրկող հատկություններով, արագացնում է միկրովնասվածքների ապաքինումը։ Ապահովում է երկարատև թարմություն, վերացնում է բերանի տհաճ հոտը (հալիտոզ) և ունի թեթև տեղային ցավազրկող էֆեկտ։