PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ԳԵՄՈՄԻԼ

Գեմոմիլը երկաթի բիսգլիցինատի տեսքով ներկայացված 30 մգ երկաթ պարունակող կենսաբանական ակտիվ հավելում է:
Երկաթի բիսգլիցինատը խելատ է, որն օգտագործվում է որպես սննդային երկաթի աղբյուր: Գլիկինի հետ փոխազդելիս երկաթը ձևավորում է օղակաձև կառուցվածք։ Այն հայտնաբերվում է սննդամթերքում որպես հարստացման աղբյուր և երկաթի դեֆիցիտի կամ երկաթդեֆիցիտային անեմիայի բուժման համար նախատեսված հավելումներում։ [1] Սա նոր խելատ է, կազմված ամինաթթվից և երկաթից, որն ի համեմատ երկաթի աղերի օժտված է ավելի լավ  կենսամատչելիությամբ և թողնում է ավելի քիչ կողմնակի ազդեցություններ աղեստամոքսային համակարգի վրա: [2] 
Երկաթը տարածված տարր է և յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի համար անձոխարինելի բաղադրիչ է: Մարդու օրգանիզմում երկաթը հիմնականում առկա է սպիտակուցների հետ կապված ձևով (հեմոպրոտեին)՝ որպես հեմ պարունակող միացություններ (հեմոգլոբին, միոգլոբին), հեմ պարունակող ֆերմենտներ կամ ոչ հեմային միացություններ (տրասֆերին, ֆերիտին): Երկաթն անհրաժեշտ է թթվածնի փոխադրումն ապահովող մոլեկուլների՝ հեմոգլոբինի և միոգլոբինի սինթեզի, ինչպես նաև էլեկտրոնների տեղափոխման և օքսիդացման-վերականգնման գործընթացներին մասնակցող երկաթ պարունակող ֆերմենտների սինթեզի համար։ Օրգանիզմի երկաթի գրեթե երկու երրորդը գտնվում է շրջանառվող էրիթրոցիտներում առկա հեմոգլոբինում, 25%-ը՝ արագ մոբիլիզացվող երկաթի պահեստներում, իսկ մնացած 15%-ը՝ մկանային հյուսվածքում առկա միոգլոբինի և մի շարք ֆերմենտների կազմության մեջ, որոնք ներգրավված են 
Սրտի, թոքերի և արյան ամերիկյան ազգային ինստիտուտը (NHLBI) առողջ սննդակարգի փոփոխությունները սահմանում է որպես առաջին գծի բուժում մեղմ և չափավոր երկաթդեֆիցիտային անեմիաների ժամանակ: Չափահաս տղամարդիկ և պոստմենոպաուզալ շրջանում գտնվող կանայք պետք է օգտագործեն 10-11 մգ/օր երկաթ, ընդ որում չափաբաժինը որոշվում է հաշվի առնելով ֆիզիոլոգիական վիճակները (օրինակ՝ դաշտանադադարից հետո կանանց համար անհրաժեշտ է 20 մգ/օր երկաթ), սննդակարգը (օր. դիետաները) և շրջակա միջավայրի գործոնները: Օրինակ, նվազագույն կենսամատչելիության պայմաններում երկաթի պահանջները կարող են սահմանվել 27,4 մգ/օր տղամարդկանց համար և 58,8 մգ/օր կանանց համար: [4]
ԱՀԿ-ն երկաթդեֆիցիտային անեմիան ճանաչել է  որպես աշխարհում ամենատարածված սննդային անբավարարությունը։ Երկրի բնակչության 30%-ը տառապում է այս հիվանդությամբ: Թեև երկաթդեֆիցիտային անեմիայի ամենատարածված պատճառները ստամոքսաղիքային արյունահոսությունն ու կանանց մենստրուացիան են, սննդով ստացվող երկաթի քանակի նվազումը և երկաթի յուրացման խանգարումները նույնպես տարածված պատճառներ են: Երկաթդեֆիցիտային անեմիայիով հիվանդների բուժման թիրախը երկաթի պաշարների համալրումն ու հեմոգլոբինի նորմալ մակարդակի վերականգնումն է: Ցույց է տվել, որ դա բարելավում է կյանքի որակը, քրոնիկական հիվանդության կանխատեսումը և հղիության արդյունքները: Երկաթի դեֆիցիտ զարգանում է մի շարք քրոնիկ բորբոքային հիվանդությունների, այդ թվում՝ կանգային սրտային անբավարարության, երիկամների քրոնիկ հիվանդության և աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում: [5]
Այսպիսով, երկաթի հավելումները հանդիսանում են կարևոր ռազմավարական օղակ երկաթդեֆիցիտային անեմիայի կանխարգելման և բուժման համար, ինչպես նաև կարող են էականորեն բարելավել երկաթի դեֆիցիտ ունեցող անհատների առողջությունը: [6]

 

 

References
[1] National Center for Biotechnology Information (2023). PubChem Compound Summary for CID 9837124, Ferrous bisglycinate. Retrieved November 18, 2023 from https://pubchem.ncbi.nlm.nih.gov/compound/Ferrous-bisglycinate.
[2] Fischer JAJ, Cherian AM, Bone JN, Karakochuk CD. The effects of oral ferrous bisglycinate supplementation on hemoglobin and ferritin concentrations in adults and children: a systematic review and meta-analysis of randomized controlled trials. Nutr Rev. 2023 Jul 10;81(8):904-920. doi: 10.1093/nutrit/nuac106. PMID: 36728680; PMCID: PMC10331582.
[3] Abbaspour N, Hurrell R, Kelishadi R. Review on iron and its importance for human health. J Res Med Sci. 2014 Feb;19(2):164-74. PMID: 24778671; PMCID: PMC3999603.
[4] Briguglio M, Hrelia S, Malaguti M, Lombardi G, Riso P, Porrini M, Perazzo P, Banfi G. The Central Role of Iron in Human Nutrition: From Folk to Contemporary Medicine. Nutrients. 2020 Jun 12;12(6):1761. doi: 10.3390/nu12061761. PMID: 32545511; PMCID: PMC7353323.
[5] Kumar A, Sharma E, Marley A, Samaan MA, Brookes MJ. Iron deficiency anaemia: pathophysiology, assessment, practical management. BMJ Open Gastroenterol. 2022 Jan;9(1):e000759. doi: 10.1136/bmjgast-2021-000759. PMID: 34996762; PMCID: PMC8744124.
[6] Lindsay H. Allen, Iron Supplements: Scientific Issues Concerning Efficacy and Implications for Research and Programs, The Journal of Nutrition, https://doi.org/10.1093/jn/132.4.813S