Տենզարոլ
6 000 ֏
19 800 ֏
Մագնեզիում Լ-տրեոնատ
SKU: CLIENTCAT-TRIOZET-69BD86
Առկայություն: Առկա է
Ակտիվ բաղադրիչ(ներ):
Մագնեզիում Լ-տրեոնատ
Մասնագետների համար:
Կարդալ ավելին
• Բաղադրություն․ ակտիվ բաղադրիչ` մագնեզիում (մագնեզիում L-տրեոնատի ձևով) 144 մգ:
• Թողարկման ձև․ սաշե N30
• Կիրառման ոլորտը․ որպես կենսաբանական ակտիվ սննդային հավելում` կենսամատչելի մագնեզիումի պարունակությամբ:
• Կիրառման ցուցումներ․ օրգանիզմում մագնեզիումի անբավարարություն։ Նպաստում է կոգնիտիվ ֆունկցիաների լավացմանը ՝ բարելավում է երկարատև և կարճատև հիշողությունները, ուսանելու կարողությունը, կենտրոնացումը: Պաշտպանում է ուղեղը տարիքային փոփոխություններից։ Բարձրացնում է սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը և աշխատունակությունը: Գլխուղեղում շատացնում է նյարդային սինապսների քանակը, ակտիվացնում է նեյրոպլաստիկությունը։ Ցուցված է քնի խանգարումների, դյուրագրգռության, ապաթիայի, մկանային սպազմի և միգրենի դեպքում:
• Ընդունման կարգ․ 1 սաշեի պարունակությունը լուծել 60-80 մլ 30°C ջրում: Մեծահասակները` 1 սաշե օրը 1 անգամ՝ երեկոյան քնից 30 րոպե առաջ։ Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։
• Հակացուցումներ․ անհատական գերզգայունություն՝ ԿԱՀ բաղադրիչների նկատմամբ:
• Էներգետիկ և սննդային արժեք․ օրական չափաբաժնում ՝ 22.8 կկալ, 95.7 կՋ, ածխաջրեր՝ 5,44 գ։ 100գ-ում՝ 305 կկալ, 1276 կՋ։
• Պահպանման պայմաններ․ պահել լույսից և խոնավությունից պաշտպանված վայրում՝ 250C- ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:
• Պիտանելիության ժամկետ․ 3 տարի արտադրման օրվանից։
Մագնեզիում Լ-տրեոնատ
Կատեգորիա: Կանանց առողջություն, Տեսողության պաշտպանություն, Հղիների համար, Տղամարդկանց առողջություն, Սիրտանոթային համակարգ, Ոսկրահոդային համակարգ, Հակասթրեսային, Իմունիտետի համար, Շաքարային դիաբետ, Ամենօրյա օգնություն, Գեղեցկություն, Ուշադրություն և հիշողություն
SKU: CLIENTCAT-TRIOZET-69BD86
Առկայություն: Առկա է
Մագնեզիում Լ-տրեոնատը միակ մագնեզիումական աղն է, որը հաղթահարելով արյուն-ուղեղային պատնեշը կարողանում է բարելավել կոգնիտիվ ֆունկցիաները (հիշողություն, կենտրոնացում, խոսքի հապաղում, տարիքային դեմենցիաներ)։ Մինչև 98%-ով յուրացվում է օրգանիզմի կողմից, ապահովելով երկարատև և պահպանողական ազդեցություն։ Չի առաջացնում կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ ստամոքսի ցավ, որովայնում դիսկոմֆորտի զգացողություն, փորլուծություն։ Ցուցված է նյարդային սպազմերի, ջղակծկումների, քնի խանգարումների, կոգնիտիվ ֆունկցիաների հապաղման դեպքում։ Մագնեզիում Լ-տրեոնատն օգնում է թուլացնել նյարդային համակարգը և կարգավորել քունը՝ առանց առավոտյան թմրածության զգացողության։
Մագնեզիումի այս աղային ձևը հատուկ մշակվել է նեյրոգիտության մեջ։ Ի տարբերություն մագնեզիումի այլ տեսակների, որոնք հիմնականում ազդում են մկանների և ընդհանուր նյութափոխանակության վրա, Լ-տրեոնատը գործնականում միակն է, որը կարողանում է արդյունավետորեն անցնել արյուն-ուղեղային պատնեշը (BBB) և բարձրացնել ուղեղի հյուսվածքներում մագնեզիումի մակարդակը։Այն մեծացնում է նեյրոնների միջև կապերի (սինապսների) խտությունը, որը հիշողության և սովորելու կարողության հիմքն է։ Օգնում է պահպանել մտքի սրությունը՝ նվազեցնելով ուղեղի տարիքային փոփոխությունների ռիսկը։
1. Ուղեղի սնուցում և մտքի ճկունություն մեկ բանաձևում։
2. Հոգ տանելով ուղեղի առողջության մասին, ընտրելով գիտականորեն հիմնավորված տարբերակ