PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ԲԵՖՈՆՍ

Բեֆոնսը վիտամին B կոմպլեքսի կենսաբանական ակտիվ հավելում է, որը պարունակում է․

     • Վիտամին B1 – 5 մգ

     • Վիտամին B2 – 6 մգ

     • Վիտամին B3 – 30 մգ

     • Վիտամին B5 – 10 մգ

     • Վիտամին B6 – 6 մգ

     • Վիտամին B7 – 50 մկգ

     • Վիտամին B12 – 9 մկգ

Բեֆոնսը որպես օժանդակ նյութեր պարունակում է չոր սորբիտոլ, մագնեզիումի ստեարատ և նարնջի համանյութ։

B խմբի վիտամինները ջրալույծ են: Օրգանիզմը դրանք չի պահեստավորում, ուստի պետք է ամեն օր ներմուծվեն: B վիտամիններ հայտնաբերված են կենդանական սպիտակուցներում, կաթնամթերքում, կանաչատերև բանջարեղենում և լոբազգիներում: Ընդհանուր առմամբ, B խմբի վիտամինները դեր ունեն թե կատաբոլիկ, թե անաբոլիկ գործընթացներում։ Դրանք աքսոնային տրասպորտի, նեյրոմիջնորդների սինթեզի և բջջային նյութափոխանակության բազմաթիվ ուղիների կարևոր կոֆակտորներ են: B խմբի վիտամինները ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի կենսասինթեզի մեջ ներգրավված էական ֆերմենտների կոֆակտորներ են: B խմբի վիտամիններիի պակասը հանդիսանում է տարբեր նյարդաբանական խանգարումների և պաթոլոգիական վիճակների զարգացման պատճառային գործոն: Որոշ պոպուլյացիաների, ներառյալ տարեցների շրջանում սննդի ընդունման և ներծծման արդյունավետության նվազումը պետք է ազդանշան հանդիսանա նրանց սննդակարգում B վիտամինների մակարդակին ուշադրություն դարձնելու համար: B խմբի վիտամինների մեծամասնությունն ընդհանուր առմամբ անվտանգ են նույնիսկ հարստացված սննդի կամ հավելումների ընդունման դեպքում: [1]
Ցանկացած B վիտամինի անբավարարությունը կարող է բացասաբար ազդել ամինաթթուների, գլյուկոզի և ճարպաթթուների միտոքոնդրիումային նյութափոխանակության վրա: [2] 

Վիտամին B1-ը (թիամին) ներծծվում է տասներկումատնյա աղիքում և մագնեզիումի՝ որպես կոֆակտորի միջնորդությամբ վերածվում է իր ակտիվ ձևի՝ թիամին պիրոֆոսֆատի (TPP): TPP-ն հանդիսանում է  կիտրոնաթթվային ցիկլի և պենտոզաֆոսֆատային ուղու հանգուցային ռեակցիաների կոֆակտոր: Այն նաև մեծ դեր է խաղում գլյուկոզի աերոբ նյութափոխանակության մեջ: Թիամինի ցածր մակարդակը կարող է հանգեցնել միտոքոնդրիալ ակտիվության և օքսիդատիվ նյութափոխանակության խանգարման և էներգիայի արտադրության նվազման: Վերջինս կարող է բերել բջջի՝ հատկապես նեյրոնների մահվան, որոնք ավելի խոցելի են, քանի որ ունեն էներգիայի բարձր պահանջարկ: Թիամինը կարող է հանդես գալ նաև որպես ազատ ռադիկալները չեզոքացնող: TPP-ն էական նշանակություն ունի ացետիլխոլինի և միելինի սինթեզի և գլյուտամատի, ասպարտատի ու գամմա-ամինակարագաթթվի մակարդակների պահպանման համար: Թիամինի անբավարարության դեպքում ացետիլխոլինի ցածր մակարդակի, գամմա-ամինակարագաթթվի մակարդակի նվազման և դրա նախորդ գլուտամատի ավելացման պատճառով կարող է դիտվել նյարդային գրգռվածություն և դելիրիում։ [3,4]

Վիտամին B2-ի (ռիբոֆլավին) ակտիվ ձևերը կարևոր են նիացինի, ֆոլաթթվի, վիտամին B6-ի և բոլոր հեմ պարունակող սպիտակուցների սինթեզի համար: Այն նաև անհրաժեշտ է ածխաջրերից, սպիտակուցներից և ճարպերից գլյուկոզի սինթեզի գործընթացների համար: Դրա հակաօքսիդանտ ազդեցությունը կենսական նշանակություն ունի բջջային շնչառության և իմունային համակարգի գործունեության համար: Ռիբոֆլավինի անբավարարությունը և դրա ախտանշանները հիմնականում դարձելի են ճիշտ սննդակարգի և հավելումների օգտագործման դեպքում: Ռիբոֆլավինը կարող է կիրառվել կատարակտի կանխարգելման և հոմոցիստեինի մակարդակի իջեցման համար: Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի կողմից ռիբոֆլավինի կիրառումը որպես միգրենի կանխարգելման միջոց գնահատվել է B մակարդակի ապացուցողականությամբ: [5]

Վիտամին B3-ը (նիացին) գոյանում է տրիպտոֆանից և հանդիսանում է նիկոտինամիդադենին դինուկլեոտիդ և նիկոտինամիդադենին դինուկլեոտիդ ֆոսֆատ կոէնզիմների նախորդ: Այս երկուսն անհրաժեշտ են ԴՆԹ-ի վերանորոգման և խոլեստերինի սինթեզի համար: Երկաթի, ռիբոֆլավինի կամ վիտամին B6-ի ցածր մակարդակները նվազեցնում են տրիպտոֆանի փոխակերպումը նիացինի: Պելագրան, որը առաջանում է նիացինի անբավարարությունից, հազվադեպ է հանդիպում զարգացած երկրներում, քանի որ նրանց սննդակարգում առկա է նիացինի անհրաժեշտ քանակությունը: Պելագրան բնութագրվում է «3 D»-երով՝ դեմենցիա, դիառեա և դերմատիտ: Այլ ուղեկցող դրսևորումներից են հիշողության կորուստը, դեպրեսիան, ապակողմնորոշումը, գլխացավերը, ապաթիան, հոգնածությունը, փսխումը, այտուցված բերանը և մաշկի թեփուկավոր ցանը։ Պելագրան բուժման բացակայության դեպքում կարող է լինել մահացու։[6]
Վիտամին B5-ը (պանտոտենաթթու) անհրաժեշտ է կոֆերմենտի A-ի, խոլեստերինի, ճարպաթթուների և ացետիլխոլինի կենսասինթեզի համար: Անբավարարության ախտանիշներից են արթրիտիկ ցավի ուժգնացումը, հոգնածությունը, գրգռվածությունը, գլխացավերը և ստամոքս-աղիքային խնդիրները: Գրեթե բոլոր ախտանիշները վերանում են պանտոտենաթթվի շարունակական ընդունումից հետո: [7]

Վիտամին B6-ի (պիրիդոքսալ 5'-ֆոսֆատ) ակտիվ ձևը կոենզիմ է, որն աջակցում է բազմաթիվ ֆերմենտների տարբեր գործառույթների կատարմանը, ներառյալ հոմոցիստեինի նորմալ մակարդակի պահպանումը, իմունային համակարգի նորմալ գործունեությունը և ուղեղի առողջությունը, ինչպես նաև ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի քայքայումը։ [6]

Վիտամին B7-ը (բիոտին) էական դեր է խաղում գեների կարգավորման, բջիջների ազդանշանման և ռեպլիկացիայի գործընթացներում։: Այն կատալիզում է ճարպաթթուների, գլյուկոզի և ամինաթթուների նյութափոխանակությունը։ Բիոտինի անբավարարություն հազվադեպ է հանդիպում, բացառությամբ բարձր ռիսկային պոպուլյացիաների, ինչպիսիք են բիոտինիդազի անբավարարություն ունեցողները, ալկոհոլիզմով տառապողները, էպիլեպտիկ դեղամիջոցների քրոնիկական օգտագործողները և հղի կամ կրծքով կերակրող կանայք: Բիոտինի ավելցուկային մակարդակը հայտնի թունավոր ազդեցություններ չունի: [6]

Վիտամին B12-ը, որը հայտնի է նաև որպես  կոբալամին ներառում է մի շարք ձևեր, այդ թվում՝ ցիանկոբալամին, մեթիլկոբալամին, դեօքսիադենոզիլկոբալամին և հիդրօքսիկոբալամին։ Կենսաբանական ակտիվ հավելումներում օգտագործվում է ցիանկոբալամինը, որը սննդում հայտնաբերվում է հետքային քանակներով։ [8] Վիտամին B12-ի սինթետիկ ձևը՝ ցիանկոբալամինի տեսքով, արդեն վաղուց օգտագործվում է որպես հավելում օրալ և ներարկումային տարբերակներով։ [9]  Ցիանկոբալամինն անհրաժեշտ է էրիթրոցիտների արտադրության, միելինի սինթեզի և նյարդաբանական ֆունկցիաների համար: Այն հանդիսանում է ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզի, ինչպես նաև հորմոնների, սպիտակուցների և լիպիդների սինթեզի և նյութափոխանակության գործընթացների կոֆակտոր: Անբավարարությունը կարող է դրսևորվել մեգալոբլաստիկ անեմիայի, հոգնածության, ցածր ախորժակի և նյարդահոգեբուժական ախտանիշների տեսքով: Չբուժվելու դեպքում առաջանում են նյարդահոգեբուժական հիվանդություններ և անդառնալի նյարդաբանական վնասում: Ավելի տարածված դրսևորում է կոբալամինի ցածր կամ սահմանային մակարդակը՝ 200–300 pg/mL (148–221 pmol/L), առանց ախտանիշների զուգակցման։ [10]


References
[1] Hanna M, Jaqua E, Nguyen V, Clay J. B Vitamins: Functions and Uses in Medicine. Perm J. 2022 Jun 29;26(2):89-97. doi: 10.7812/TPP/21.204. Epub 2022 Jun 17. PMID: 35933667; PMCID: PMC9662251.
[2] Kennedy DO. B Vitamins and the brain: mechanisms, dose and efficacy--a review. Nutrients. 2016;8(2):68. 10.3390/nu8020068
[3] Osiezagha K, Ali S, Freeman C, et al.. Thiamine deficiency and delirium. Innov Clin Neurosci. 2013;10(4):26–32.
[4] Attaluri P, Castillo A, Edriss H, Nugent K. Thiamine deficiency: an important consideration in critically ill patients. Am J Med Sci. 2018;356(4):382–390. 10.1016/j.amjms.2018.06.015
[5] Moss M. Drugs as anti‐nutrients. J Nutr Environ Med. 2009;16(2):149–166. 10.1080/13590840701352740
[6] Institute of Medicine (US) Standing Committee on the Scientific Evaluation of Dietary Reference Intakes and its Panel on Folate, Other B Vitamins, and Choline . Dietary Reference Intakes for Thiamin, Riboflavin, Niacin, Vitamin B6, Folate, Vitamin B12, Pantothenic Acid, Biotin, and Choline. Washington, DC: National Academies Press (US); 1998.
[7] PubChem . Pantothenic acid. Accessed Apr 17, 2021.
[8] O'Leary F, Samman S. Vitamin B12 in health and disease. Nutrients. 2010 Mar;2(3):299-316. doi: 10.3390/nu2030299. Epub 2010 Mar 5. PMID: 22254022; PMCID: PMC3257642.
[9] Paul C, Brady DM. Comparative Bioavailability and Utilization of Particular Forms of B12 Supplements With Potential to Mitigate B12-related Genetic Polymorphisms. Integr Med (Encinitas). 2017 Feb;16(1):42-49.
[10] National Institutes of Health . Office of Dietary Supplements - Vitamin B12. NIH.gov. Published 2016. Accessed 27 December 2021.