PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ՍԵԼԵՊՐԻՄ

Սելեպրիմը 100 մկգ սելեն պարունակող կենսաբանական ակտիվ հավելում է:

Սելենը միկրոտարր է, որն անհրաժեշտ է բոլոր օրգանիզմների նորմալ գործունեության համար: Սելենի ֆունկցիաների ուսումնասիրությունները վերջերս արագ տեմպերով զարգանում են։ Այս տարրը բազմաթիվ ֆերմենտների, օրինակ՝ գլուտաթիոն պերօքսիդազի և թիորեդոքսին ռեդուկտազի կոֆակտոր է։ Սելենի անբավարարությունը բարձրացնում է է բազմաթիվ քրոնիկ դեգեներատիվ հիվանդությունների զարգացման ռիսկը: Սելենի դերը կարևորվում է օքսիդատիվ սթրեսից պաշտպանվելու գործընթացում․ այն ունի որպես ռադիկալները չեզոքացնելու և հակաքաղցկեղային բարձր ակտիվություն: Սննդի մեջ այն առկա է օրգանական ձևերով, ինչպեսիք են օրինակ՝ սելենմեթիոնինը և սելենցիստեինը: Որպես սննդային հավելում օգտագործվում են սելենի անօրգանական ձևերը (սելենիտ և սելենատ): Օրգանական միացություններն ավելի հեշտ են ներծծվում օրգանիզմի կողմից քան անօրգանական միացություններ։ Ներկայումս սելենը համարվում է մարդու առողջության համար հիմնարար նշանակություն ունեցող տարր: Սելենի անբավարարությունը տարածված է ամբողջ աշխարհում: Հետևաբար, անհրաժեշտ է լրացնել այս միկրոտարրի պակասը սննդակարգի հարստացման միջոցով: [1]
Սելենը բնության մեջ տարածված տարր է: Այն առկա է  մթնոլորտում, լիթոսֆերայում, կենսոլորտում և հիդրոսֆերայում։ Սելենը մթնոլորտ է արտանետվում հրաբխային գազերի միջոցով։ Միկրոօրգանիզմների կողմից այս տարրի մեթիլացումը և այս տարրով հարուստ օրգանական նյութերի տարրալուծումը նույնպես նպաստում են մթնոլորտի մշտական հարստացմանը սելենով։ [2] 
Սելենը բոլոր օրգանիզմների գործունեության համար շատ կարևոր տարր է։ Բնության մեջ և մարդու օրգանիզմում այս տարրի պարունակությունը շատ բազմազան է՝ կախված աշխարհագրական շրջանից և սննդակարգից: Սելենի օպտիմալ օրական չափաբաժինը, որն անհրաժեշտ է կենսաքիմիական և ֆիզիոլոգիական պրոցեսների բնականոն ընթացքի համար մոտ 55 մկգ է: Սելենը մարդու օրգանիզմում առկա է հետքային քանակներով։ Պլազմայում սելենի մակարդակը կարող է տարբեր լինել բնակչության տարբեր շրջաններում՝ կախված մի շարք գործոններից, ներառյալ սննդի մեջ սելենի կոնցենտրացիան: Այն կախված է նաև մարդու տարիքից: [3]
Մարդու օրգանիզմում սելենի ընդհանուր մակարդակը կազմում է մոտ 3–20 մգ։ Վերջինիս մեծ մասը գտնվում է կմախքային մկաններում՝ ընդհանուր պարունակության 46,9%-ը։ Իսկ երիկամները պարունակում են սելենի միայն 4%-ը: [4] Օրգանիզմում սելենի մակարդակի որոշման ամենահաճած կիրառվող ցուցիչը  շիճուկում նրա կոնցենտրացիայի որոշումն է, որը նորմայում 60–120 նգ/մլ է։ Սելենի առավելագույն կոնցենտրացիան դիտվում է հասուն տարիքում: Այս տարրի պարունակությունը շիճուկում աստիճանաբար նվազում է 60 տարեկանից հետո: Սելենի անբավարարություն դիտվում է երբ դրա քանակը պլազմայում նվազում է  85 մկգ/լ-ից: Պլազմայում սելենի ցածր կոնցենտրացիան մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի ռիկսը 4-5 անգամ: [5]
Սելենոքսանտենը կենսաբանական ակտիվ նյութ է, որը պարունակում է 9-ֆենիլ-սիմ-օկտահիդրոսելենոքսանտեն: Այս միացությունն ունի հակաօքսիդանտային, բակտերիցիդ, ռադիոպաշտպան, հակաուռուցքային, հանգստացնող, հակասպազմատիկ, ցավազրկող, հիպնոտիկ ազդեցություն և օգտագործվում է մարդկանց մոտ սելենի անբավարարությունը կանխելու, վահանաձև գեղձի գործառույթը կարգավորելու, հակաօքսիդանտային ֆերմենտների ակտիվությունը բարձրացնելու և վերարտադրողական համակարգի գործառույթները կարգավորելու համար: Որպես վերարտադրողական համակարգի աշխատանքի վրա սելենոքսանտենի նորմալացնող ազդեցության օրինակ, կարելի է բերել գազով քրոնիկական թունավորման ենթարկված կենդանիների սպերմատոգենեզը շտկող ազդեցությունը, ինչը բացահայտում է սելենոքսանտենի՝ տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի բարելավելման վրա հնարավոր ազդեցությունը։ [6]

Սելենի անբավարորթւոյւնը բացասաբար է անդրադառնում սիրտանոթային համակարգի աշխատանքի վրա և կարող է սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ հանդիսանալ [7]: Համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ  ամենօրյա սննդակարգում սելենի չափավոր անբավարարությունը  ազդում է այնպիսի հիվանդությունների զարգացման վրա, որոնք պայմանավորված են իմունիտետի ընկճումը: Այն նաև կարող է բացասաբար ազդել նյարդային համակարգի աշխատանքի վրա։ Սելենի անբավարարություն ունեցող անձանց մոտ նկատվում է դեպրեսիայի զարգացում կամ անհանգստության ուժգնացում։ Կարող է զարգանալ  նաև Ալցհեյմերի հիվանդություն։ Այս տարրը համարվում է կարևոր ՄԻԱՎ-ի վիրուլենտություը և ՁԻԱՀ-ի լիարժեք պրոգրեսիվումը նվազեցնելու համար: Հղի կանանց մոտ սելենի անբավարարությունը բացասաբար է անդրադառնում պտղի զարգացման վրա։ [8]
Ապացուցված է, որ կերի հարստացումը սելենով արդյունավետորեն պաշտպանում է պարբերաբար ծանր մետաղներով թունավորման երնթարկվող կենդանիներին արյան ճնշման բարձրացումից: Սելենի հավելումները նվազեցնում են ամորձու և կենդանու պտղի նեկրոտիկ վնասվածքները: Սնդիկի միացությունների անբարենպաստ ազդեցության ենթարկված կենդանիների մոտ, սելենի բարձր քանակությունը նվազեցնում է երիկամներում նեկրոտիկ վնասվածքների ձևավորումը: Սելենը խելատացնում է ծանր մետաղները` առաջացնելով սելեն-մետաղ կոմպլեքսներ: [9]
Բացի այդ, սելենը հանքային տարր է, որը կարևոր է վահանաձև գեղձի հորմոնների նյութափոխանակության համար: Մեծահասակների մոտ մեկ գրամ հյուսվածքի հաշվարկով ամենաշատ սելեն պարունակում է վահանաձև գեղձը: Ամենահայտնի սելեն պարունակող սպիտակուցների մեծ մասը, ինչպիսին է օրինակ գլուտաթիոն պերօքսիդազը, էքսպրեսվում են վահանաձև գեղձում և մասնակցում են վահանաձև գեղձի հորմոնների նյութափոխանակությանը, օքսիդավերականգման պրոցեսների կարգավորմանը և բջջային հոմեոստազի պահպանմանը: Որոշ կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ սելենի պակասը բարձրացնում է վահանաձև գեղձի տարբեր հիվանդությունների տարածվածությունը: Ցույց է տրվել, որ Գրեյվսի օրբիտոպաթիա ունեցող հիվանդների մոտ սելենի կիրառումը դանդաղեցնում է հիվանդության առաջընթացը և բարելավում է կյանքի որակը: Հաշիմոտոյի թիրեոիդիտի դեպքում սելենի հավելումների կիրառումը բերում է թիրեոպերօքսիդազի հանդեպ հակամարմինների մակարդակի նվազման և վահանաձև գեղձի ՈՒՁՀ պատկերի բարելավման: Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում սելենի տարբեր հավելումներ ցույց են տվել հակաքաղցկեղային ակտիվություն: [10]

References
[1] Kieliszek M. Selenium⁻Fascinating Microelement, Properties and Sources in Food. Molecules. 2019 Apr 3;24(7):1298. doi: 10.3390/molecules24071298. PMID: 30987088; PMCID: PMC6480557.
[2] Reich H.J., Hondal R.J. Why nature chose selenium? ACS Chem. Biol. 2016;11:821–841. doi: 10.1021/acschembio.6b00031.
[3] Post M., Lubiński W., Lubiński J., Krzystolik K., Baszuk P., Muszyńska M., Marciniak W. Serum selenium levels are associated with age-related cataract. Ann. Agric. Environ. Med. 2018;25:443–448. doi: 10.26444/aaem/90886.
[4] Lyons M.P., Papazyan T.T., Surai P.F. Selenium in food chain and animal nutrition: Lessons from nature. Asian Australas. J. Anim. Sci. 2007;20:1135–1155. doi: 10.5713/ajas.2007.1135.
[5] Zwolak I., Zaporowska H. Selenium interactions and toxicity: A review. Selenium interactions and toxicity. Cell Biol. Toxicol. 2012;28:31–46. doi: 10.1007/s10565-011-9203-9.
[6] BADIELLO R. et al. Radioluminescence of xanthene, thioxanthene and selenoxanthene following pulse irradiation // International Journal for Radiation Physics and Chemistry. - 1973. - V. 5. - No. 2. - P. 173-181
[7] Shahid M., Niazi N.K., Khalid S., Murtaza B., Bibi I., Rashid M.I. A critical review of selenium biogeochemical behavior in soil-plant system with an inference to human health. Environ. Pollut. 2018;234:915–934. doi: 10.1016/j.envpol.2017.12.019.
[8] Steinbrenner H., Sies H. Selenium homeostasis and antioxidant selenoproteins in brain: Implications for disorders in the central nervous system. Arch. Biochem. Biophys. 2013;536:152–157. doi: 10.1016/j.abb.2013.02.021.
[9] Żarczyńska K., Sobiech P., Radwińska J., Rękawek W. Effects of selenium on animal health. J. Elementol. 2013;18:329–340. doi: 10.5601/jelem.2013.18.2.12.
[10] Wang F, Li C, Li S, Cui L, Zhao J, Liao L. Selenium and thyroid diseases. Front Endocrinol (Lausanne). 2023 Mar 24;14:1133000. doi: 10.3389/fendo.2023.1133000. PMID: 37033262; PMCID: PMC10080082.