PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ՑԵՐԵԲՐՈՏԵՆ

Ցերեբրոտենը նեյրոպրոտեկտիվ հատկություններով օժտված կենսաբանական ակտիվ հավելում է, որը պարունակում է 100մգ Գինկո բիլոբա, 150մգ գլիցին և 5մգ վիտամին B6։

Գինկո բիլոբա

Գինկո բիլոբան հնագույն բույսերից է, որի տերևների թուրմը դարեր շարունակ օգտագործվել է չինական ավանդական բժշկության մեջ արյան շրջանառության խանգարումների, ասթմայի, ականջներում խշշոցի, վերտիգոյի և կոգնիտիվ խանգարումների բուժման նպատակով [1]։
EGb 761-ը Գինկո բիլոբայի ստանդարտացված ձևն է։ Վերջինիս կիրառումը ԱՄՆ-ում դեռևս չի ստացել FDA-ի թույլտվությունը, բայց Եվրոպական երկրներում այն հասանելի է բժշկի դուրս գրած դեղատոմսով։ Գոյություն ունեն մի շարք կլինիկական հետազոտություններ, որոնցում հետազոտվել են և շարունակում են հետազոտվել այս միջոցի կիրառումը այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են սիրտանոթային հիվանդությունները, լսողության կորուստը և կոգնիտիվ ֆունկցիաների խանգարումները, օրինակ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։ EGb 761-ը մարդու համար հանդիսանում է անվտանգ բնական միջոց, քանի որ այն թողնում է մինիմալ կողմնակի ազդեցություններ, չի արգելակում մոնոամին օքսիդազ և ցիտոքրոմ P450 ֆերմենտները, չնայած որ կարող է ինդուկցել CYP3A4-ը։ EGb 761-ի թերապևտիկ ազդեցության մեխանիզմները պայմանավորված են վերջինիս տարբեր բաղադրիչներով, որոնց տարբեր ազդեցության մեխանիզմները կարող են բերել ֆարմակոլոգիական սիներգիայի։ Որոշ հոդվածներում ցույց են տրվում վերջերս իրականացված կլինիկական և նախակլինիկական հետազոտություններ և ձեռքբերումներ EGb 761-ի և նրա բաղադրիչների օգտագործման տիրույթում, շեշտադրելով նյարդաբանական, սիրտանոթային և գլխուղեղաանոթային ախտաբանությունները [2]։
Գինկո բիլոբան պարունակում է 27 ակտիվ միացություն, որոնք ունեն բազմաթիրախային, սիներգիկ ազդեցություն նեյրոդեգեներատիվ հիվանդությունների թերապևտիկ մոտեցումներում։ Այս միացությունները կարող են միջամտել այնպիսի կենսաբանական պրոցեսների, ինչպիսիք են տրասկրիպցիոն գործոնների և օքսիդատիվ ռեակցիաների ակտիվացումը [3]։
Այսպիսով, Գինկո բիլոբան կարող է դիտարկվել թերապևտիկ և կանխարգելիչ ասպեկտներով ծերացման հետ կապված վիճակների դեպքում, ինչպիսիք են նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, մետաբոլիկ համախտանիշը և սիրտանոթային համակարգի հիվանդությունները։ Այս տեսանկյունից Գինկո բիլոբան կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ծերացման պրոցեսով պայմանավորված քրոնիկ դեգեներատիվ հիվանդությունների դեպքում։

Գլիցին

Գլիցինն ամինաթթու է, որը բազմաթիվ սպիտակուցների կարևոր բաղադրամաս է և կարևոր դեր է խաղում մի շարք կենսամոլեկուլների սինթեզում, ներառյալ կրեատինը և պուրինային նուկլեոտիդները։
Գլիցինի էնդոգեն սինթեզն իրականացվում է սերինից, խոլինից, տրեոնինից և գլիօքսիլատից։ Գլիցինը գործում է որպես նեյրոմիջնորդ, կարգավորում է նեյրոնների ակտիվությունը և կարևոր դեր է խաղում ցավի հաղորդման մեխանիզմներում։ Այն կարևոր դեր ունի նաև գեների էքսպրեսիայում, սպիտակուցների կազմավորման և ակտիվացման գործընթացներում։ Կան մի շարք այլ օգտակար գործընթացներ, որոնցում գլիցինը ներգրավված է․ որպես անտացիդ, աճի հորմոնի սինթեզի կարգավորում, մկանային տոնուսի, կոլագենի սինթեզի, հյուսվածքների վերականգնման (սպիի ձևավորման) բարելավում, մկանային դեգեներացիայի հետաձգում։ Բացի այս ամենից հաղորդվում է, որ գլիցինը նաև պաշտպանում է աղիները ուռուցքների ժամանակ կիրառվող  ճառագայթային թերապիայի վնասակար ազդեցությունից [4]։
Առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք ապացուցում են գլիցինի հավելյալ ընդունման դերը մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ ուռուցքների, կանխման մեջ։ Որպես սննդային հավելում օգտագործվող պատշաճ չափաբաժիններով գլիցինն արդյունավետ է մետաբոլիկ համախտանիշի բուժման համար, սիրտանոթային, որոշ բորբոքային հիվանդություններ, ճարպակալում, ուռուցքներ և շաքարային դիաբետ ունեցող հիվանդների դեպքում։ Գլիցինը նաև ունի քնի որակը և նյարդաբանական ֆունկցիաները բարելավող ազդեցություն [5]։

Վիտամին B6

Վիտամին B6-ը կենդանի օրգանիզմների բջիջների ամենակարևոր մոլեկուլներից մեկն է։ Այն լայն տիրույթի կենսաքիմիական ռեակցիաների կարևորագույն կոֆակտոր է, որոնք կարգավորում են բջջի հիմային նյութափոխանակությունը։
Մի շարք անուղղակի ասպեկտներ, որոնց վրա ըստ երևույթին ազդում է վիտամին B6-ը, ինպիսիք են առողջությունը, աբիոտիկ սթրեսի հանդեպ կայունությունը, պաթոգենների հանդեպ ընկալունակությունը, կամ նույնիսկ պաթոգենի վիրուլենտությունը, շատ խոստումնալից են հանդիսանում վիտամին B6-ի հետազոտությունների համար։ Այս ոլորտներում հետազոտությունները կարող են բերել նորանոր հայտնությունների սթրեսի, դեպրեսիայի և ինֆեկցիաների բուժման ասպարեզում [6]։
Վիտամին B6-ի ներմուծումը կամ վիտամինի հետ կապված ֆերմենտների մանիպուլյացիաները խոստումնալից տվյալներ են ցույց տվել քաղցկեղների, մակաբուծային հիվանդությունների, օրինակ՝ մալարիայի, և Պարկինսոնի հիվանդության դեպքում [7]։


References
[1] Kleijnen J, Knipschild P. Ginkgo biloba. The Lancet. 1992;340(8828):1136–1139. [PubMed] [Google Scholar] [Ref list]
[2] Nash KM, Shah ZA. Current Perspectives on the Beneficial Role of Ginkgo biloba in Neurological and Cerebrovascular Disorders. Integr Med Insights. 2015 Nov 9;10:1-9. doi: 10.4137/IMI.S25054. PMID: 26604665; PMCID: PMC4640423.
[3] Barbalho, S.M.; Direito, R.; Laurindo, L.F.; Marton, L.T.; Guiguer, E.L.; Goulart, R.d.A.; Tofano, R.J.; Carvalho, A.C.A.; Flato, U.A.P.; Capelluppi Tofano, V.A.; et al. Ginkgo biloba in the Aging Process: A Narrative Review. Antioxidants 2022, 11, 525. https://doi.org/10.3390/antiox11030525
[4] Tibbetts A.S., Appling D.R. Compartmentalization of Mammalian folate-mediated one-carbon metabolism. Annu. Rev. Nutr. 2010;30:57–81. doi:10.1146/annurev.nutr.012809.104810. 
[5] Razak MA, Begum PS, Viswanath B, Rajagopal S. Multifarious Beneficial Effect of Nonessential Amino Acid, Glycine: A Review. Oxid Med Cell Longev. 2017;2017:1716701. doi: 10.1155/2017/1716701. Epub 2017 Mar 1. Erratum in: Oxid Med Cell Longev. 2022 Feb 23;2022:9857645. PMID: 28337245; PMCID: PMC5350494.
[6] Parra M, Stahl S, Hellmann H. Vitamin B₆ and Its Role in Cell Metabolism and Physiology. Cells. 2018 Jul 22;7(7):84. doi: 10.3390/cells7070084. PMID: 30037155; PMCID: PMC6071262.
[7] Dakshinamurti, K., Dakshinamurti, S., Czubryt, M.P. (2017). Vitamin B6: Effects of Deficiency, and Metabolic and Therapeutic Functions. In: Preedy, V., Patel, V. (eds) Handbook of Famine, Starvation, and Nutrient Deprivation. Springer, Cham. https://doi.org/10.1007/978-3-319-40007-5_81-1