PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ՏՈՆՈԼԻՍ

Տոնոլիսը կենսաբանական ակտիվ հավելում է, որը պարունակում է․ 

     • Mg-ի լակտատ 450 մգ ( ~ 54 մգ Mg)

     • Վիտամին B6 5 մգ

Մագնեզիում

Մագնեզիումը մարդու օրգանիզմում կալցիումից, նատրիումից և կալիումից հետո չորրորդ ամենատարածված հանքային տարրն է և կալիումից հետո երկրորդ ամենատարածված ներբջջային կատիոնն է: 70 կգ քաշ ունեցող անհատի օրգանիզմում միջինում առկա է 25 գրամ Mg, որի 53%-ը ոսկրերում է, 27%-ը մկաններում, 19% փափուկ հյուսվածքներում և 1%-ից պակաս շիճուկում։ Չնայած շիճուկում Mg-ի նորմալ կոնցենտրացիան սահմանվում է 75-95 մմոլ/լ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ 85 մմոլ/լ-ից ցածր մակարդակները պետք է համարվեն անբավարար: [1]
Մագնեզիումը որպես կոֆակտոր ներգրավված է ավելի քան 300 ֆերմենտային համակարգերում և անհրաժեշտ է այնպիսի հիմնարար գործընթացների համար, ինչպիսիք են էներգիայի արտադրությունը և նուկլեինաթթուների սինթեզը: Mg-ի ներբջջային մեծ պաշարներ հայտնաբերված են միտոքոնդրիումներում, որտեղ այսն առանցքային դեր է խաղում ԱԿՖ-ից և անօրգանական ֆոսֆատից ԱԵՖ-ի սինթեզի պրոցեսում: Բացի այդ, Mg-ը կապվում է ԱԵՖ-ի հետ՝ նպաստելով ԱԵՖ-ի կենսաակտիվ ձևի անցմանը (Mg-ԱԵՖ), և պարզվում է, որ մարդու օրգանիզմի 3571 սպիտակուցներ կապվում են Mg2+-ի հետ: [2]
Մագնեզիումի օրական պահանջարկի մոտավորապես 10%-ը ստացվում է ջրից։ Կանաչ բանջարեղենը, ընդեղենը, սերմերը և չմշակված հացահատիկները մագնեզիումի հարուստ աղբյուրներ են։ Որոշակի քանակով մագնեզիում առկա է նաև մրգերի, ձկների, մսի և կաթնամթերքի մեջ: Արևմտյան երկրների բնակչության մեծամասնությունը մագնեզիումի անհրաժեշտ քանակներիից քիչ է ընդունում, ինչին նպաստում են վերամշակված մթերքների, դեմիներալիզացված ջրի,  ինչպես նաև գյուղատնտեսական պրակտիկայում մագնեզիումով աղքատ հողի օգտագործումը: [3].
Մագնեզիումի հոմեոստազը կարգավորվում է աղիքներով, ոսկրերով և երիկամներով։ Մագնեզիումի մեծ մասը ներծծվում է պասիվ մեխանիզմով բարակ աղիքներում, մինչդեռ ավելի փոքր քանակությունն ակտիվորեն ներծծվում է հաստ աղիքից: Ընդունած մագնեզիումի մոտ 24-76%-ը ներծծվում է աղիքներում, իսկ մնացածն արտազատվում է կղանքով: Աղիքներից ներծծվող մագնեզիումի քանակը կախված է ընդունած մագնեզիումի քանակից և օրգանզիմում նրա մակարադակից: [2,3]
Հիպոմագնեզեմիան տարածված երևույթ է կլինիկական բժշկության մեջ: Այն փաստը, որ այն հաճախ մնում է չբացահայտված, պայմանավորված է նրանով, որ մագնեզիումի մակարդակը հազվադեպ է որոշվում, քանի որ քչերն են տեղյակ այն բազմաթիվ վիճակների մասին, որոնց դեպքում կարող է առաջանալ այս իոնի անբավարարություն կամ ավելցուկ: [4]
Հիպոմագնեզեմիան կարող է առաջացնել տարբեր կլինիկական դրսևորումներ, ներառյալ նյարդամկանային գրգռվածությունը, սրտի առիթմիաները և դիգոքսինի նկատմամբ զգայունության բարձրացումը: Ռեֆրակտոր հիպոկալեմիան և հիպոկալցեմիան կարող են առաջանալ ուղեկցող հիպոմագնեզեմիայի հետևանքով և կարող են շտկվել Mg-ով թերապիայից հետո: [5] Մագնեզիումի քրոնիկ ցածր մակարդակը կապված է մի շարք քրոնիկական հիվանդությունների հետ, ներառյալ շաքարային դիաբետը, հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը և օստեոպորոզը: Ներկայումս քննարկվում են նաև մագնեզիումի՝ որպես թերապևտիկ միջոցի օգտագործումը ասթմայի, սրտամկանի ինֆարկտի և պրեէկլամպսիայի ժամանակ: [6]

Վիտամին B6

Վիտամին B6-ը շատ կարևոր մոլեկուլ է, որն անհրաժեշտ է մարդու մարօրգանիզմի առողջության և պատշաճ գործունեության համար։ Այն ներառում է վեց ջրալույծ քիմիական միացություն՝ պիրիդոքսալ (PL), պիրիդոքսամինը (PM), պիրիդոքսին (PN) և դրանց 5'-ֆոսֆատներ: Ակտիվ ձևը՝ պիրիդոքսալ ֆոսֆատը (PLP), ծառայում է որպես կոֆակտոր մոտ 160 ռեակցիաների համար: Այն հանդիպում է ինչպես էուկարիոտների, այնպես էլ պրոկարիոտների մոտ։ Այս միացությունը չի սինթեզվում մարդկանց կամ այլ բարձրակարգ օրգանիզմների կողմից, իսկ խմորասնկերն ու բակտերիաներն այն արտադրելու հատկություն ունեն։ Նրանց սննդային պիրիդոքսալով, պիրիդոքսինով և պիրիդոքսամինով մատակարարելով՝ մարդու օրգանիզմը կարող է դրանք վերածել ակտիվ ֆոսֆատների՝ հատուկ պիրիդոքսալ կինազի (PDXK) առկայության շնորհիվ: [7] Վիտամին B6-ը մասնակցում է ածխաջրերի, լիպիդների, ամինաթթուների և նուկլեինաթթուների նյութափոխանակությանը։ Ամենահայտնի պրոցեսներն են գլիկոգենի քայքայումը, որտեղ այն փոխգործակցում է գլիկոգեն ֆոսֆորիլազի հետ, ամինաթթուների փոխակերպումները, որտեղ այն տրանսամինացման և դեկարբոքսիլացման ռեակցիաների կոֆերմենտ է: [8] 
Վիտամին B6-ի անբավարարությունը կարող է դրսևորվել ցնցումներով, մտավոր փոփոխություններով, սակավարյունությամբ, ցանով և գլոսիտով: [9] Վիտամին B6-ի անբավարարությամբ ուղեկցվող վիճակների և հիվանդությունների դեպքում բուժման չափաբաժինը կախված է հիվանդի տարիքից և ախտանշանների ծանրությունից: [10] 
Վիտամին B6-ի առաջարկվող սննդային չափաբաժինը 0,5-ից 1 մգ/օր է երեխաների դեպքում և աճում է տարիքի հետ՝ մինչև 1,7 մգ/օր 50-ից բարձր տղամարդկանց և 1,5 մգ/օր 50-ից բարձր կանանց համար: Հղի կանանց համար խորհուրդ է տրվում 1,9 մգ/օր, իսկ լակտացիայի ընթացքում՝ 2 մգ/օր դեղաչափերը։ Վիտամին B6-ի անբավարարություն ունեցող հիվանդների դեպքում սննդային հավելումներից ստացված per os վիտամին B6-ը և բազմազան սննդակարգն ապահովում են լիարժեք բուժում: Համակցված սննդային աղբյուրների դեպքում վիտամին B6-ի կենսամատչելիությունը կազմում է մոտ 75%: Սննդի մշակումը կարող է 10-50 տոկոսով նվազեցնել կենսամատչելիությունը: [11]

References
[1] Fawcett W. J., Haxby E. J., Male D. A. Magnesium: physiology and pharmacology. British Journal of Anaesthesia. 1999;83(2):302–320. doi: 10.1093/bja/83.2.302.
[2] Kubota T., Shindo Y., Tokuno K., et al. Mitochondria are intracellular magnesium stores: investigation by simultaneous fluorescent imagings in PC12 cells. Biochimica et Biophysica Acta—Molecular Cell Research. 2005;1744(1):19–28. doi: 10.1016/j.bbamcr.2004.10.013.
[3] Grober U., Schmidt J., Kisters K. Magnesium in prevention and therapy. Nutrients. 2015;7(9):8199–8226. doi: 10.3390/nu7095388.
[4] Henzel JH, DeWeese MS, Ridenhour G. Significance of magnesium and zinc metabolism in the surgical patient. I. Magnesium. Arch Surg 1967;95:974–90. 10.1001/archsurg.1967.01330180122022
[5] Schwalfenberg GK, Genuis SJ. The Importance of Magnesium in Clinical Healthcare. Scientifica (Cairo). 2017;2017:4179326. doi: 10.1155/2017/4179326. Epub 2017 Sep 28. PMID: 29093983; PMCID: PMC5637834.
[6] Swaminathan R. Magnesium metabolism and its disorders. Clin Biochem Rev. 2003 May;24(2):47-66. PMID: 18568054; PMCID: PMC1855626.
[7] Hellmann H., Mooney S. Vitamin B6: A Molecule for Human Health? Molecules. 2010;15:442–459. doi: 10.3390/molecules15010442.
[8] Stach K, Stach W, Augoff K. Vitamin B6 in Health and Disease. Nutrients. 2021 Sep 17;13(9):3229. doi: 10.3390/nu13093229. PMID: 34579110; PMCID: PMC8467949.
[9] Brown MJ, Ameer MA, Daley SF, et al. Vitamin B6 Deficiency. [Updated 2023 Aug 8]. In: StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing; 2023 Jan-. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK470579/
[10] Murty VS, Kishore MS, Patel MR. A Rare Case of Pyridoxine-dependent Seizures in Infancy. J Clin Neonatol. 2013 Jan;2(1):39-41.
[11] Stover PJ, Field MS. Vitamin B-6. Adv Nutr. 2015 Jan;6(1):132-3.