PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ԲՈՆԵՊՐԻՄ

Բոնեպրիմը կենսաբանական ակտիվ հավելում է, որը պարունակում է 500 մգ կալցիումի բիսգլիցինատ, որը համարժեք է 100 մգ կալցիումին:
Կալցիումը հանքային տարր է, որը ներգրավված է մեծ թվով կենսական գործառույթներում: Այն մարդու մարմնի կարևոր ինտեգրացիոն բաղադրիչ է և ունի կրիտիկական դեր մարդու առողջության համար: Հայտնի է, որ կալցիումի օգտագործումը օգտակար է օստեոպորոզի կանխարգելման և բուժման համար, որը դարձել է հանրային առողջության ամենալուրջ խնդիրներից մեկը ողջ աշխարհում: [1]
Կալցիումի ընդունումը սովորաբար կապված է կաթնամթերքի ընդունման հետ, ինչպիսիք են կաթը, մածունը և պանիրը, քանի որ դրանք կալցիումի հարուստ աղբյուրներ են: ԱՄՆ-ում և Հոլանդիայում ներընդունվող կալցիումի չափաբաժնի համապատասխանաբար 72 և 58%-ը գալիս է կաթնամթերքից, մինչդեռ Չինաստանում կալցիումի ընդհանուր ընդունման միայն մոտ 7%-ն է ստացվում կաթնամթերքից, իսկ մեծ մասը՝ բանջարեղենից (30,2%) և հատիկաընդեղենից (16,7%)։ Հարստացված սննդամթերքը, ինչպիսիք են հացահատիկները և հյութերը, կարող են հանդես գալ որպես կալցիումի լրացուցիչ աղբյուրներ: [2] Հավելումները նույնպես կալցիումի կարևոր աղբյուր են երկրի որոշ շրջանների բնակչության համար։ ԱՄՆ-ում և Կանադայում չափահաս բնակչության մոտ 40%-ը հարցումից մեկ ամիս առաջ ընդունել է կալցիումի հավելումներ, իսկ տարեց կանանց խմբում այս ցուցանիշը հասել է 70%-ի: [3] Մյուս կողմից, Արգենտինայում և Հոլանդիայում շատ քիչ կանայք են ընդունել կալցիումի հավելումներ, նույնիսկ հղիության ընթացքում։ [4]
Կալցիումի հանդեպ պահանջարկը բարձր է կյանքի բոլոր փուլերում։ 19 տարեկանից բարձր անձանց համար խորհուրդ տրվող արժեքները տատանվում են 1000 մգ-ից մինչև 1300 մգ։ [5] Ուղեցույցների մեծ մասն ընդունում է հղիության ընթացքում կալցիումի պահանջարկի ավելացումը. սակայն, մինչ որոշ ուղեցույցներ առաջարկում են մինչև 1300 մգ/օր՝ դրական հաշվեկշռի հասնելու համար, այլ ուղեցույցներ նշում են, որ հղիության ընթացքում նյութափոխանակության ադապտացիան փոխհատուցում է կալցիումի աճող պահանջարկը [6]
Մարմնի ընդհանուր կալցիումի մոտավորապես 99%-ը գտնվում է ոսկրերում, որոնց հաղորդում է կոշտություն և հանդես է գալիս որպես կալցիումի պահեստ: Մնացած մասը մասնակցում է նյութափոխանակության գործընթացներին, ներառյալ անոթների տոնուսի պահպանումն ու մկանների կծկումը, նյարդային իմպուլսի հաղորդումը, տրանսմեմբրանային տրանսպորտը, ֆերմենտային պրոցեսները և հորմոնալ ֆունկցիան: Կալցիումի անբավարար ընդունման երկարաժամկետ հետևանքների ուսումնասիրությունների մեծ մասը ցույց են տալիս ոսկրային ախտաբանությունների զարգացում, երեխաների մոտ ռախիտի տեսքով, իսկ մեծահասակների մոտ՝ կոտրվածքների, օստեոպենիայի և օստեոպորոզի տեսքով: [7]
Կալցիումի բիսգլիցինատը բաղկացած է կալցիումից, որը կապված է գլիցինի հետ ամուր խելատային կապերով: Այն կալցիումի կենսամատչելի և ջրում լուծվող ձև է, որը կայուն է տարբեր pH-ի պայմաններում՝ նույնիսկ ստամոքսի թթվային միջավայրում: Գլիցինի մոլեկուլների և կալցիումի իոնների միջև կայուն կապերը կանխում են նրանց տարանջատումը, ինչը նվազեցնում է փոխազդեցությունը սննդային ինհիբիտորների հետ, որն էլ հանգեցնում է ավելի մեծ կենսամատչելիության: Ենթադրվում է, որ կալցիումի բիսգլիցինատի կենսամատչելիությունը կազմում է մոտ 44%, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան կալցիումի այլ կենսաձևերինը (օրինակ, կալցիումի կարբոնատի և կալցիումի ցիտրատի դեպքում՝ մոտ 24%): Սննդային ինհիբիտորները, ինչպիսին է օրինակ ֆիտաթթունն, կարող են զգալիորեն նվազեցնել կալցիումի կենսամատչելիությունը, քանի որ դրանք կարող է ամուր կապել մետաղական իոնները՝ կանխելով դրանց ներծծումը: Քանի որ կալցիումի բիսգլիցինատը ավելի կենսամատչելի է, կալցիումի ավելի ցածր չափաբաժինը կարող  ավելի օգտակար լինել և ավելի լավ ընկալվել օրգանիզմի կողմից: [8]
Քանի որ կալցիում-կապակցված առողջական խնդիրների մասին ամենավերջին համակարգային հետազոտությունը, որը տպագրվել է 2009 թվականին, մեծամասամբ հիմնված է ոսկրային առողջության խանգարումների վրա, տպագրվել են 35 նոր տվյալներ այլ օրգան համակարգերի վրա կալցիումի ազդեցության վերաբերյալ։ Կալցիումի հավելումների օգտագործման ամենավառ դրական ազդեցություններից է հղի կանանց մոտ պրեէկլամպսիայի և մայրական հիվանդացության ռիսկի և վաղաժամ ծննդաբերության զգալի նվազումը: [9]
Սննդային կալցիումի դեֆիցիտը համարվում է տարածված ամբողջ աշխարհում։ Ենթադրում է, որ աշխարհի բնակչության մոտավորապես կեսն ունի անբավարար հասանելիություն սննդային կալցիումին: Կալցիումը կարևոր է ոսկրերի առողջության համար, սակայն անբավարար ընդունումը նաև բերում է այլ առողջական խնդիրների զարգացման, ներառյալ հղիության բարդությունները, քաղցկեղը և սիրտանոթային հիվանդությունները: Զարգացող երկրների բնակչությունը կալցիումի անբավարար ընդունման ամենամեծ վտանգի տակ է, թեև զարգացած երկրների մի շարք բնակիչներ նույնպես չեն ընդունում անհրաժեշտ քանակով կալցիում: [10] 


References
[1] Li K, Wang XF, Li DY, Chen YC, Zhao LJ, Liu XG, Guo YF, Shen J, Lin X, Deng J, Zhou R, Deng HW. The good, the bad, and the ugly of calcium supplementation: a review of calcium intake on human health. Clin Interv Aging. 2018 Nov 28;13:2443-2452. doi: 10.2147/CIA.S157523. PMID: 30568435; PMCID: PMC6276611.
[2] Huang F., Wang Z., Zhang J., Du W., Su C., Jiang H., Jia X., Ouyang Y., Wang Y., Li L., et al. Dietary calcium intake and food sources among Chinese adults in CNTCS. PLoS ONE. 2018;13:e0205045. doi: 10.1371/journal.pone.0205045.
[3] Bailey R.L., Dodd K.W., Goldman J.A., Gahche J.J., Dwyer J.T., Moshfegh A.J., Sempos C.T., Picciano M.F. Estimation of Total Usual Calcium and Vitamin D Intakes in the United States. J. Nutr. 2010;140:817–822. doi: 10.3945/jn.109.118539.
[4] Cormick G., Zhang N.N., Andrade S.P., Quiroga M.J., Di Marco I., Porta A., Althabe F., Belizán J.M. Gaps between calcium recommendations to prevent pre-eclampsia and current intakes in one hospital in Argentina. BMC Res. Notes. 2014;7:920. doi: 10.1186/1756-0500-7-920.
[5] World Health Organization . Vitamin and Mineral Requirements in Human Nutrition. 2nd ed. WHO; Geneva, Switzerland: 2004.
[6] Ross A.C., Manson J.E., Abrams S.A., Aloia J.F., Brannon P.M., Clinton S.K., Durazo-Arvizu R.A., Gallagher J.C., Gallo R.L., Jones G., et al. The 2011 report on dietary reference intakes for calcium and vitamin D from the Institute of Medicine: what clinicians need to know. J. Clin. Endocrinol. Metab. 2011;96:53–58. doi: 10.1210/jc.2010-2704.
[7] Cormick, G. & Belizán J.M.. 2019. Calcium intake and health. Nutrients 11: E1606.
[8] Cambridge Commodities - https://www.cambridgecommodities.com/ingredients/our-brands/core-chelate-/calcium-bisglycinate.htm
[9] Gomes, F. & Ashorn P.. 2022. Calcium supplementation for the prevention of hypertensive disorders of pregnancy: current evidence and programmatic considerations. Ann. N.Y. Acad. Sci. 10.1111/nyas.14733. 
[10] Shlisky J, Mandlik R, Askari S, Abrams S, Belizan JM, Bourassa MW, Cormick G, Driller-Colangelo A, Gomes F, Khadilkar A, Owino V, Pettifor JM, Rana ZH, Roth DE, Weaver C. Calcium deficiency worldwide: prevalence of inadequate intakes and associated health outcomes. Ann N Y Acad Sci. 2022 Jun;1512(1):10-28. doi: 10.1111/nyas.14758. Epub 2022 Mar 5. PMID: 35247225; PMCID: PMC9311836.