PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ՊՐԻԿԱԼՄ

Պրիկալմը կենսաբանական ակտիվ հավելում է, որը ներառում է

     • Կատվախոտ – 44 մգ

     • Պասիֆլորա – 30 մգ

 

Կատվախոտ

Կատվախոտը բազմամյա ծաղկավոր բույս է, որն աճում է Եվրոպայում և Ասիայում: Այն որպես խոտաբույս օգտագործվել է ավանդական բժշկության մեջ դեռևս Հին Հունաստանի և Հռոմի ժամանակներից։ Հիպոկրատը նկարագրել է դրա հատկությունները, իսկ Գալենը հետագայում այն օգտագործել է որպես անքնության դեմ պայքարի միջոց։ [1]
Կատվախոտի արմատի մզվածքը տասնամյակներ շարունակ լայնորեն օգտագործվում է Եվրոպայում՝ քնի խանգարումների բուժման համար: Այն ավելի ու ավելի տարածված է դառնում ԱՄՆ-ում՝ որպես անքնության դեմ առանց բժշկի նշանակման օգտագործվող միջոց: 2002 թվականին անցկացված ազգային հետազոտության տվյալներով Միացյալ Նահանգների չափահաս բնակչության 1,1%-ը կամ մոտավորապես 2 միլիոն չափահաս մարդիկ հայտնել են, որ վերջին շաբաթվա ընթացքում օգտագործել են կատվախոտ: Կատվախոտը կարող է լինել անքնության բուժման կարևոր այլընտրանք, քանի որ այն համեմատաբար մատչելի է և չունի հայտնաբերված որևէ կողմնակի ազդեցություն: [2]
Անքնությունը մեծահասակների շրջանում ամենատարածված գանգատներից մեկն է: Անքնություն ունեցող մեծահասակների մոտավորապես 40%-ը քունը խթանելու նպատակով օգտագործել է կամ առանց դեղատոմսի դեղորայք կամ ալկոհոլ, և մոտավորապես մեկ քառորդն առնվազն մեկ անգամ օգտագործել է դեղատոմսով դեղորայք: [3]
Կատվախոտը քնի բարելավման համար ամենահաճախ կիրառվող բուսական ծագման միջոցն է և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Եվրոպայում: Ի լրումն կլինիկական փորձարկումների ապացույցների, կան որոշ հետաքրքիր պատմական և գիտական ապացույցներ կատվախոտի արդյունավետության վերաբերյալ: Կատվախոտի տարբեր տեսակներ օգտագործվել են որպես հանգստացնող և քնին նպաստող միջոցներ աշխարհի տարբեր մշակույթներում, ներառյալ V. wallichii-ն՝ Հնդկաստանում և V. angustifolia-ն՝ Չինաստանում ու Ճապոնիայում: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կատվախոտի բաղադրիչներն արգելակում են գամմա-ամինակարագաթթվի քայքայումն ուղեղում և մկների մոտ հանգստացնող ու կենտրոնական նյարդային համակարգի ակտիվությունը նվազեցնող ազդեցություն են թողնում: Կատվախոտը կարող է լինել ավելի գրավիչ տարբերակ, քան մյուս քնաբեր միջոցները, քանի որ խումհար չի առաջացնում: [4]

Պասիֆլորա

Պասիֆլորան մոտ 550 տեսակի ծաղկավոր բույսերի ցեղ է, որոնք պատկանում են Passifloraceae ընտանիքին: [5]
Չարչարածաղիկը (Passiflora incarnata) բազմամյա բույս է, որն ունի հաստատված բուժական հատկություններ: Գրականության տվյալները ցույց են տալիս, որ չարչարածաղիկը ինքը, ինչպես նաև դրա պատրաստուկները, օգնում են նվազեցնել սթրեսը և, կարող են օգտակար լինել անքնության, տագնապայնության և դեպրեսիայի բուժման համար: [6]
Հետազոտությունների մեծամասնությունը ցույց են տալիս, որ չարչարածաղկի պատրաստուկների ընդունումից հետո անհանգստության մակարդակը նվազում է: Ոչ մի կողմնակի ազդեցություն, ներառյալ հիշողության կորուստ կամ պսիխոմետրիկ գործառույթների խանգարում, չի նկատվել այս միջոցի կիրառման արդյունքում: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ չարչարածաղիկը կարող է օգտակար լինել նյարդահոգեբուժական հիվանդների որոշ ախտանիշների բուժման համար: [7]
Passiflora incarnata տեսակը ներառված է բազմաթիվ ֆարմակոպեաներում, և այն ամենաշատ օգտագործվող տեսակն է սննդի, կոսմետիկ և դեղագործական արդյունաբերության մեջ։ Չարչարածաղկի քաղվածքների բարդությունը մարտահրավերներ է ստեղծում բուսական ծագման դեղամիջոցների զարգացման համար: P. incarnata-ն ցեղի ամենաուսումնասիրված տեսակն է և ամենաշատ օգտագործվողը բուսական ծագման տագնապամարիչ  դեղամիջոցների պատրաստման համար: Այնուամենայնիվ, կան Կրքածաղկի հարյուրավոր տեսակներ, որոնք պոտենցիալ օգտակար են բժշկական և սննդարար նպատակներով կիրառելու համար, սակայն դեռ քիչ են ուսումնասիրված: [8]
Passiflora incarnata-ն բազմամյա բույս է, որը պարունակում է առողջության վրա դրական ազդեցություն ունեցող հատկություններով օժտված արժեքավոր ֆիտոքիմիկատներ: Դրանցից ամենակարևորն, ըստ երևույթին, քրիզինն է՝ իր նեյրոպրոտեկտոր ազդեցության շնորհիվ։ [9]
Passiflora incarnata-ն կարևոր նյութ է դեղաբուսային բժշկության մեջ և կիրառվում է դեպրեսիայի, գեներալիզացված տագնապային համախտանիշի, օփիատների հանման համախտանիշի, անքնության, նևրալգիայի, ցնցումների, սպազմատիկ ասթմայի, սրտխփոցների, սրտի ռիթմի խանգարումների, հիպերտոնիայի, սեռական խանգարումների բուժման ժամանակ: Նրա ազդեցության մեխանիզմները դեռևս հետազոտութույունների փուլում են։ [10]
Չարչարածաղիկն ունի նյարդահոգեբուժական ծագման որոշ ախտանիշներ մեղմելու հատկություն: Passiflora incarnata-ի հակատագնապային ազդեցությունը համեմատելի է այնպիսի դեղամիջոցների հետ, ինչպիսիք են օքսազեպամը կամ միդազոլամը: Հետևաբար այն կարող է արդյունավետ և անվտանգ միջոց լինել սթրեսի, անքնության, անհանգստության և դեպրեսիայի նվազեցման համար: [11]


References
[1] Office of Dietary Supplements, US National Institutes of Health. 15 March 2013. Retrieved 2 April 2018. 
[2] Houghton PJ. The scientific basis for the reputed activity of valerian. J Pharm Pharmacol. 1999;51:505–512.
[3] Ancoli-Israel S, Roth T. Characteristics of insomnia in the United States: results of the 1991 National Sleep Foundation Survey. I. Sleep. 1999;22(Suppl 2):S347–S353.
[4] Bent S, Padula A, Moore D, Patterson M, Mehling W. Valerian for sleep: a systematic review and meta-analysis. Am J Med. 2006 Dec;119(12):1005-12. doi: 10.1016/j.amjmed.2006.02.026. PMID: 17145239; PMCID: PMC4394901.
[5] Ulmer, Torsten; McDougal, John M. (2004). Passiflora - Passion Flowers of the World. Portland: Timber Press.
[6] Patel S. Passiflora Incarnata Linn: A phytopharmacological review. Int. J. Green Pharm. 2009;3:277–280. doi: 10.4103/0973-8258.59731. 
[7] Janda K, Wojtkowska K, Jakubczyk K, Antoniewicz J, Skonieczna-Żydecka K. Passiflora incarnata in Neuropsychiatric Disorders-A Systematic Review. Nutrients. 2020 Dec 19;12(12):3894. doi: 10.3390/nu12123894. PMID: 33352740; PMCID: PMC7766837.
[8] da Fonseca LR, Rodrigues RA, Ramos AS, da Cruz JD, Ferreira JLP, Silva JRA, Amaral ACF. Herbal Medicinal Products from Passiflora for Anxiety: An Unexploited Potential. ScientificWorldJournal. 2020 Jul 20;2020:6598434. doi: 10.1155/2020/6598434. PMID: 32765195; PMCID: PMC7387951.
[9] Al-kuraishy H., Alwindy S., Al-Gareeb A. Beneficial Neuro-Pharmacological Effect of Passionflower (Passiflora Incarnate L) Online J. Neurol. Brain Disord. 2020;3:285–289. doi: 10.32474/OJNBD.2020.03.000172.
[10] Appel K., Rose T., Fiebich B., Kammler T., Hoffmann C., Weiss G. Modulation of the γ-aminobutric acid (GABA) system by Passiflora Incarnata L. Phytother. Res. PTR. 2011;25:838–843. doi: 10.1002/ptr.3352.
[11] Janda K, Wojtkowska K, Jakubczyk K, Antoniewicz J, Skonieczna-Żydecka K. Passiflora incarnata in Neuropsychiatric Disorders-A Systematic Review. Nutrients. 2020 Dec 19;12(12):3894. doi: 10.3390/nu12123894. PMID: 33352740; PMCID: PMC7766837.