PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ԴԵՊՈԴԵ

Դեպոդեն կենսաբանական ակտիվ հավելում է կազմված հետևյալ միացություններից․

     • Վիտամին D3 2000 ՄՄ

     • Վիտամին K2 75 մկգ

 

Վիտամին D
Վիտամին D-ն ճարպալույծ վիտամին է, որը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունն օրգանիզմում։ Վիտամին D3-ը վիտամին D-ի բնական ձևն է, որը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների ազդեցությամբ։ Վիտամին D-ն պարունակվում է քիչ քանակությամբ սննդամթերքում (ձկան յուղ, ձվի դեղնուց, սնկեր, լյարդ), ուստի վերջինիս հիմնական աղբյուր է հանդիսանում մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ սինթեզը։ Խոլեկալցիֆերոլը (վիտամին D3) կենդանական ծագման է, իսկ էրգոկալցիֆերոլը (վիտամին D2) ՝ բուսական։ 7-դեհիդրոխոլեստերոլը մաշկի էդիպդերմալ բջիջներում ՈւՄ ճառագայթների ազդեցությամբ փոխակերպվում է պրե-վիտամին D-ի, որն էլ իզոմերիզացվում է վիտամին D3-ի։ Եվ վիտամին D3-ը, և վիտամին D2-ը ոչ ակտիվ վիճակում են և պետք է ենթարկվեն հետագա ֆերմենտային ազդեցության ակտիվանալու համար։[1]
Վիտամին D-ի դերը որպես հորմոն հաստատված է տարբեր օրգաններում և համակարգերում ընթացող մի շարք ֆերմենտային, նյութափոխանակային, ֆիզիոլոգիական և ախտաֆիզիոլոգիական պրոցեսներում։ Վիտամին D-ի օպտիմալ մակարդակներն անհրաժեշտ են ոսկրերի, մկանների և ընդհանուր առողջության համար, ինչպես նաև հակառեզորբտիվ և անաբոլիկ ոսկոր-ձևավորող բուժումների դեպքում։ [2]
Վերջին տասնամյականերում վիտամին D-ի հանդեպ հետաքրքությունն աճել է, մասնավորապես քանի որ բացահայտվել է որ վիտամին D-ի պակասուրդը կապված է բազմաթիվ հիվանդությունների հետ, և ընդհանուր առմամբ պարզվել է, որ վիտամին D-ի պակասուրդն ունի բավական մեծ տարածվածություն։ [3] Վիտամին D-ի անբավարություն ունի աշխարհի բնակչության գրեթե 50%-ը։ Մոտավորապես 1 միլիարդ մարդ աշխարհում տառապում է վիտամին D-ի դեֆիցիտով։ [4] Վիտամին D-ի անբավարարության բարձր տարածվածությունը հատկապես հանրային առողջապահության կարևոր խնդիր է, քանի որ հիպովիտամինոզ D-ն բնակչության ընդհանուր մահացության անկախ ռիսկի գործոն է: [5] Գոյություն ունի վարկած, որ վիտամին D-ի օրական 400 ՄՄ  ընդունումը կարող է կանխել նորածինների և երեխաների մոտ սննդային ռախիտի զարգացումը: [6]
Ինչպես նշվեց, վիտամին D-ի պահանջի մեծ մասը ձեռք է բերվում արևի ճառագայթների օգնությամբ: Այնուամենայնիվ, խելամիտ չէ խորհուրդ տալ արևի ճառագայթների ազդեցության համընդհանուր չափաբաժին, որը կարող է համապատասխանել բոլորին, վիտամին D-ի տարեկան անփոխարինելի պահանջը ստանալու համար: Բուժման հիմնական նպատակը վիտամին D-ի պաշարների համալրումն է, որից հետո հիվանդները պետք է շարունակեն ընդունել պահպանողական դեղաչափ։ Քանի որ սննդային աղբյուրները սովորաբար բավարար չեն լինում, հատկապես բուսակերների և վեգանների համար, հավելումները հաճախ անհրաժեշտ են լինում վիտամին D-ի դեֆիցիտը պատշաճ կերպով լրացնելու համար: Ավելին, այն պայմաններում, երբ արևի ուղիղ ազդեցությունն անբավարար է, կամ մաշկում վիտամինի սինթեզը նվազած է, օրինակ՝ տարեցների մոտ, ովքեր գտնվում են վիտամինային ծանր անբավարարության բարձր ռիսկի խմբում, վիտամին D-ի հավելումների նշանակումը հաճախ անհրաժեշտություն է: [7]


Վիտամին K2

Վիտամին K1-ըև վիտամին K2-ը վիտամին K-ի ընտանիքին պատկանող կարևոր բնական միկրոէլեմենտներ են, որոնք հայտնաբերվել են համապատասխանաբար կանաչ բույսերում ու ջրիմուռներում և կենդանական ու ֆերմենտացված մթերքում։ [8] Ի տարբերություն վիտամին K1-ի (ֆիլոքինոն) վիտամին K2-ն ավելի լավ է ներծծվում և ունի ավելի բարձր կենսամատչելիություն։ [9]
Վիտամին K2-ը կենսական կարևոր բաղադրիչ է ոսկրերի և սիրտանոթային առողջության պահպանման համար, որն ապացուցվել է առողջ և հիվանդ բնակչության, մեծահասակների և երեխաների մոտ արված հետազոտությունների արդյունքում: Վերջերս նույնիսկ պարզվեց, որ վիտամին K2-ի մակարդակն ու գործողության մեխանիզմն ազդում են ուղեղի, հոդերի և տեսողության առողջության վրա: Այս ապացույցը թույլ է տալիս գալ այն եզրակացության, որ վիտամին K2-ի համատարած դեֆիցիտի շտկումը կարող է զգալիորեն բարելավել համաշխարհային առողջությունը: Այսպիսով, այդ անբավարարությունը շտկելու առաջին քայլը վիտամին K2-ի համար առաջարկվող օրական չափաբաժնի ընդունումն է:[10]
Մարդու առողջության վրա վիտամին K2-ի հավելումների ազդեցությունն ուսումնասիրող տարբեր կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ այն կամ զգալիորեն բարելաում է առողջությունը, կամ խիստ փոխկապակցված է վերջինիս հետ: Հետազոտողները պնդում են, որ վիտամին K2-ի հետևողական օգտագործումը կարող է նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների, ոսկրանյութի կորստի և, հնարավոր է, տարիքային այլ հիվանդությունների առաջացման ռիսկը: Հաշվի առնելով վիտամին K2-ի ազդեցությունը ծերացման հետ կապված հիվանդությունների զարգացման պաթոգենեզում, գիտական և պարենային քաղաքականություն մշակողների կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն վիտամին K2-ի վերաբերյալ գրականությունը վերանայելու և վիտամին K2-ի համար օրական չափաբաժին սահմանելու համար, որն էապես կբարելավի համաշխարհային առողջությունը և կնվազեցնի ծերացող բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները: [10]

 

References:
[1] Szu-Wen Chang a, Hung-Chang Lee Vitamin D and health - The missing vitamin in humans https://doi.org/10.1016/j.pedneo.2019.04.007
[2] Dominguez LJ, Farruggia M, Veronese N, Barbagallo M. Vitamin D Sources, Metabolism, and Deficiency: Available Compounds and Guidelines for Its Treatment. Metabolites. 2021 Apr 20;11(4):255. doi: 10.3390/metabo11040255. PMID: 33924215; PMCID: PMC8074587.
[3] Melamed ML, Michos ED, Post W, Astor B. 25-hydroxyvitamin D levels and the risk of mortality in the general population. Arch Intern Med. 2008;168:1629–37.
[4] Nair R, Maseeh A. Vitamin D: The "sunshine" vitamin. J Pharmacol Pharmacother. 2012 Apr;3(2):118-26. doi: 10.4103/0976-500X.95506. PMID: 22629085; PMCID: PMC3356951.
[5] Bouillon, R., Manousaki, D., Rosen, C. et al. The health effects of vitamin D supplementation: evidence from human studies. Nat Rev Endocrinol 18, 96–110 (2022). https://doi.org/10.1038/s41574-021-00593-z
[6] Bouillon, R., Manousaki, D., Rosen, C. et al. The health effects of vitamin D supplementation: evidence from human studies. Nat Rev Endocrinol 18, 96–110 (2022). https://doi.org/10.1038/s41574-021-00593-z
[7] Dominguez LJ, Farruggia M, Veronese N, Barbagallo M. Vitamin D Sources, Metabolism, and Deficiency: Available Compounds and Guidelines for Its Treatment. Metabolites. 2021 Apr 20;11(4):255. doi: 10.3390/metabo11040255. PMID: 33924215; PMCID: PMC8074587.
[8] Yan Q, Zhang T, O'Connor C, Barlow JW, Walsh J, Scalabrino G, Xu F, Sheridan H. The biological responses of vitamin K2: A comprehensive review. Food Sci Nutr. 2023 Jan 6;11(4):1634-1656. doi: 10.1002/fsn3.3213. PMID: 37051359; PMCID: PMC10084986.
[9] Viridis Biopharma Pvt. Ltd., Mumbai, Synergia Life Sciences Pvt. Ltd., Mumbai: Molecular Pathways and Roles for Vitamin K2-7 as a Health-Beneficial Nutraceutical: Challenges and Opportunities https://doi.org/10.3389/fphar.2022.896920
[10] Maresz K. Growing Evidence of a Proven Mechanism Shows Vitamin K2 Can Impact Health Conditions Beyond Bone and Cardiovascular. Integr Med (Encinitas). 2021 Aug;20(4):34-38. PMID: 34602875; PMCID: PMC8483258.