PRIMUS MED pharmaceutical company

  • Հեռախոսահամար

    +37444111107
  • Աշխատում ենք

    Երկ-Ուրբ 09.00-18.00
  • 0070, ՀՀ, ք․Երևան, Նար-Դոս 75/126

ՄԵՏԱՏՐԻՆ

Մետատրինը կենսաբանական ակտիվ հավելում է, որը պարունակում է 100 մգ CoQ10։
Կոֆերմենտ Q-ն (CoQ) միտոքոնդրիումներում էլեկտրոնների փոխադրման շղթայի կարևոր բաղադրիչն է, ինչպես նաև հանդես է գալիս որպես հակաօքսիդանտ պլազմային թաղանթներում և լիպոպրոտեիններում: Այն էնդոգեն կերպով սինթեզվում է բոլոր բջիջներում խիստ կարգավորվող ճանապարհով, որը ներառում է միտոքոնդրիալ բազմապրոտեինային համալիր: CoQ համալիրի կառուցվածքային և/կամ կարգավորող բաղադրիչների կամ ոչ-CoQ միտոքոնդրիալ սպիտակուցների արատները կարող են հանգեցնել CoQ-ի կոնցենտրացիայի նվազման և/կամ օքսիդատիվ սթրեսի ավելացման: Բացի CoQ10-ի անբավարարության համախտանիշից և ծերացումից, կան քրոնիկ հիվանդություններ, որոնց դեպքում հյուսվածքներում և օրգաններում հայտնաբերվում են CoQ10-ի ցածր մակարդակներ, ինչը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ CoQ10 հավելումը կարող է մեղմել ծերացման ախտանիշները և/կամ հետաձգել այդպիսի հիվանդությունների առաջացումը: [1]
CoQ-ն մասնակցում է բջջաթաղանթների և պլազմայի լիպոպրոտեինների հակաօքսիդանտային պաշտպանությունը: Նվազեցնելով ցածր խտության լիպոպրոտեինների լիպիդային պերօքսիդացումը, ինչը նպաստում է աթերոսկլերոզին, CoQ-ով բուժումն օգտակար է սիրտանոթային հիվանդությունների դեպքում: CoQ-ի հակաօքսիդանտային հատկությունը հատկապես կարևորվում է պլազմային թաղանթում՝ նվազեցնելով C և E վիտամինների մակարդակը, ինչպես նաև ցերամիդ միջնորդված ապոպտոզի կանխման պրոցեսում։ CoQ10-ի տարբեր միացությունների ֆարմակոկինետիկ հատկությունների տարբերությունները CoQ10-ի ընդունումից հետո կարող են հանգեցնել ժամանակի ընթացքում պլազմայում բավական տարբեր կոնցենտրացիաների: Per os ընդունված CoQ10-ի հիմնական քանակությունը արտազատվում է կղանքի միջոցով, ընդ որում ընդունված CoQ10-ի միայն մի մասն է հասնում արյուն և, ի վերջո, տարբեր հյուսվածքներ և օրգաններ: [2,3] 
CoQ10-ի առաջնային անբավարարությունը բնութագրվում է խիստ հետերոգեն կլինիկական նշաններով, որոնց ծանրությունը և ախտանիշները մեծապես տարբերվում են, ինչպես օրինակ սկսվելու տարիքը, որը կարող է լինել ծննդից մինչև յոթերորդ տասնամյակը և նույնիսկ դրանից հետո: Ստորև նշված կլինիկական դրսևորումները կարող են ցույց տալ հուշել առաջնային CoQ10 անբավարարության մասին․ [4]

  1. Ստերոիդ-կայուն նեֆրոտիկ համախտանիշ՝ առանց NPHS1 և/կամ NPHS2 գեների մուտացիաների, հատկապես երբ կապված է խլության, ռետինոպաթիայի և այլ նյարդաբանական արատների հետ.
  2. Միտոքոնդրիալ էնցեֆալոպաթիա, ներառյալ հիպոտոնիա, ինսուլտներ, ուղեղիկային ատաքսիա, սպաստիկություն, ծայրամասային նեյրոպաթիա և մտավոր թերզարգացվածություն: Այս հիվանդները կարող են նաև ունենալ միոպաթիա, ռետինոպաթիա, օպտիկ ատրոֆիա, նեյրոսենսոր ծանրալսություն և հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա․
  3. Անբացատրելի ատաքսիա, հատկապես, երբ ընտանեկան պատմությունը վկայում է ռեցեսիվ աուտոսոմային ժառանգության մասին.
  4. 6-ից 33 տարեկանում դրսևորվող ֆիզիկական անկայունություն՝ մկանային թուլությամբ և շիճուկի կրեատին կինազի բարձր մակարդակով:

CoQ10-ի առաջնային անբավարարությամբ անհատների մոտ, բարձր չափաբաժիններով per os CoQ10 հավելումներով վաղ բուժումը բարելավում է հիվանդության ընթացքը, սահմանափակում էնցեֆալոպաթիայի պրոգրեսիան և օգնում վերականգնել երիկամների գործունեությունը: [5]

CoQ10-ն օգտագործվել է մի շարք պաթոլոգիաների և խանգարումների բուժման ժամանակ: Կլինիկական փորձարկումները, համակարգված ակնարկները և մետավերլուծությունները ուսումնասիրել են CoQ10-ի անվտանգությունն ու արդյունավետությունը տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա CoQ10 հավելումների համար ամենաբարձր օրական դեղաչափը 1200 մգ է։ Որոշ հետազոտություններում փորձարկվել են ավելի բարձր դեղաչափեր, մինչև անգամ 3000 մգ/օր։ [6] CoQ-ն 2400 մգ/օր դեղաչափով ընդհանուր առմամբ անվտանգ և լավ հանդուրժելի է Հանթինգթոնի հիվանդության վաղ փուլերի բուժման համար: [7]
Ստատինները նվազեցնում են խոլեստերինի արտադրությունը՝ արգելակելով մևալոնատային ուղին, որը նաև արտադրում է միացություններ, որոնք անհրաժեշտ են միտոքոնդրիալ նորմալ գործունեության համար, այդ թվում ուբիքինոնը կամ CoQ10-ը։ Կենդանիների և մարդկանց հետազոտությունները ցույց են տվել ստատինով պայմանավորված CoQ10-ի նվազում արյան մեջ և այնպիսի հյուսվածքներում, ինչպիսիք են սիրտը և լյարդը: Քանի որ CoQ10-ը սկզբունքորեն կարևոր է միտոքոնդրիալ գործառույթների և բջջային էներգիայի (ATP) արտադրության համար, CoQ10-ի սպառումը և դրա հետևանքով միտոքոնդրիալ դիսֆունկցիան ենթադրվում է որպես ստատինների կիրառման հետևանքով զարգացող մկանային ախտանիշների առաջնային պաթոֆիզիոլոգիական պատճառ: Այդ պատճառով էլ այս կողմնակի էֆեկտից խուսափելու համար խորհուրդ է տրվում CoQ10-ի էկզոգեն հավելման օգտագործումը։ [8]
Որպես հավելում CoQ10-ը հասանելի է տարբեր չափաբաժիններով: Թեև չկա սահմանված նվազագույն կամ առավելագույն արդյունավետ չափաբաժին, արյան մեջ ավելի քան 2,5 մկգ/մլ թերապևտիկ մակարդակի հասնելու համար անհրաժեշտ միջին դոզան 200 մգ է, որն ընդունվում է օրական երկու անգամ՝ ուտելու ընթացքում: Սրտային պաթոլոգիաների հետ կապված փորձարկումներում օգտագործվել են 100-ից 400 մգ օրական չափաբաժիններ, մինչդեռ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում (Հանթինգթոնի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն և կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ) օգտագործվել են 600-ից 3000 մգ չափաբաժիններ: [9] 


References
[1] Hernández-Camacho JD, Bernier M, López-Lluch G, Navas P. Coenzyme Q10 Supplementation in Aging and Disease. Front Physiol. 2018 Feb 5;9:44. doi: 10.3389/fphys.2018.00044. PMID: 29459830; PMCID: PMC5807419.
[2] De Cabo R., Cabello R., Rios M., López-Lluch G., Ingram D. K., Lane M. A., et al.. (2004). Calorie restriction attenuates age-related alterations in the plasma membrane antioxidant system in rat liver. Exp. Gerontol. 39, 297–304. 10.1016/j.exger.2003.12.003
[3] Alehagen U., Alexander J., Aaseth J. (2016). Supplementation with selenium and coenzyme Q10 reduces cardiovascular mortality in elderly with low selenium status. A secondary analysis of a randomised clinical trial. PLoS ONE 11:e0157541. 10.1371/journal.pone.0157541
[4] Salviati L., Trevisson E., Doimo M., Navas P. (2017). Primary Coenzyme Q10 Deficiency, in GeneReviews(R), eds Pagon R. A., Adam M. P., Ardinger H. H., Wallace S. E., Amemiya A., Bean L. J. H., et al. (Seattle, WA: University of Washington; ).
[5] Montini G., Malaventura C., Salviati L. (2008). Early coenzyme Q10 supplementation in primary coenzyme Q10 deficiency. N. Engl. J. Med. 358, 2849–2850. 10.1056/NEJMc0800582
[6] Hathcock J. N., Shao A. (2006). Risk assessment for coenzyme Q10 (Ubiquinone). Regul. Toxicol. Pharmacol. 45, 282–288. 10.1016/j.yrtph.2006.05.006
[7] McGarry A., McDermott M., Kieburtz K., De Blieck E. A., Beal F., Marder K., et al.. (2017). A randomized, double-blind, placebo-controlled trial of coenzyme Q10 in Huntington disease. Neurology 88, 152–159. 10.1212/WNL.0000000000003478
[8] Taylor BA. Does Coenzyme Q10 Supplementation Mitigate Statin-Associated Muscle Symptoms? Pharmacological and Methodological Considerations. Am J Cardiovasc Drugs. 2018 Apr;18(2):75–82.
[9] Langsjoen PH, Langsjoen AM. Comparison study of plasma Coenzyme Q10 levels in healthy subjects supplemented with ubiquinol versus ubiquinone. Clin Pharmacol Drug Dev. 2014 Jan;3(1):13–7.